Ձեր մտքով սա նույնիսկ չի էլ անցել

Նրանից, թե որքան գրագետ կսկսենք մեր առավոտը, կախված է ոչ միայն մեր աշխատունակությունը ամբողջ օրվա ընթացքում, այլ նաև ինքնազգացողությունը: Այսպիսով, որպիսի վերջնականապես արթնանանք, մենք միացնում ենք սիրելի երաժշտությունը, լոգանք ենք ընդունում և սուրճ ենք ըմպում: Սակայն արդյո՞ք սա բավական է նրա համար, որ մեր արթնանալը օրգանիզմի համար առավել օգտակար դառնա:

 

Քաղցած ժամանակ գոլ ջրի օգտակարությունը

Բժիշկները և դիետոլոգները խորհուրդ են տալիս առավոտը սկսել ոչ թե բուրավետ սուրճից, այլ գոլ ջուր ըմպելուց: Հաջորդիվ կխոսենք, թե դա ինչ օգուտ և առողջացում կտա ձեզ:

 

Գոլ ջուրը աղիների համար 

Գոլ ջրի ընդամենը մեկ բաժակը «միացնում է» աղիները՝ պատրաստելով դրանք սնունդի ընդունմանը: Բացի այդ, գոլ ջուրը լվանում է աղիների պատերը՝ վերացնելով տոքսինները:

 

Գոլ ջուրը փորկապության դեմ

Եթե ձեզ անհանգստացնում է հաճախակի փորկապությունը, այդ խնդիրը նույնպես կարելի է լուծել գոլ ջրի օգնությամբ: Գոլ ջուրը լուծում է պնդացած ճարպերը, որոնք կուտակվում են աղիների պատերին:

 

Գոլ ջուրը նիհարելու համար

Ապացուցված է, որ ամեն օր 200-400 մլ գոլ ջրի օգտագործումը առավոտյան՝ քաղցած ժամանակ, բարձրացնում է մարմնի ջերմությունը՝ դրանով էլ արագացնելով նյութափոխանակությունը 30%-ով: Արդյունքում օրգանիզմը սկսում է ավելի շատ կալորիա այրել:

 

Գոլ ջուրը ցավի դեմ

Գոլ  ըմպելիքը թուլացնում է մկանները, թույլ է տալիս ազատվել նաև գլխացավից:

 

Գոլ ջուրը մաշկի համար

Գոլ  ջուրը թույլ է տալիս ազատվել մաշկի վրայի ցանից, բորբոքումներից, որոնք հիմնականում առաջացել են տոքսինների ազդեցությունից: Ջրի օգտագործումը ոչ միայն դուրս կբերի տոքսինները, այլ նաև մաշկին կպարգևի մաքրություն, թարմություն, կերիտասարդացնի և կնվազեցնի ծերության արտահայտումները:

 

Գոլ ջուրը միզասեռական համակարգի համար

Ջուրը նպաստում է միզամուղմանը, ինչը արդիական է նրանց համար, ովքեր գանգատվում են այտուցումներից: Ընդ որում երիկամները չեն ծանրաբեռնվում:

Գոլ ջուրը նյարդային համակարգի համար

Արյան մաքրվելը և շրջանառման արագացումը, նաև վնասակար նյութերի և ենթամաշկային ճարպերի քայքայումը դրականորեն են ազդում նյարդային համակարգի վրա, ինչի շնորհիվ վերանում է  անհանգստությունը և հուզական անկայունությունը:

Բացի այդ, գոլ ջուրը կարգավորում է քունը և առավոտյան կենսունակության զգացում է պարգևում, սակայն այդպիսի արդյունքի հասնելու համար խորհուրդ է տրվում ջուրը խմել քնից մեկ ժամ առաջ, բայց սնունդի վերջին ընդունելուց առնվազն 2 ժամ անց:

Նաև նշենք, որ քնելուց առաջ գոլ ջրի օգտագործումը նպաստում է ինսուլտի կանխելուն, քանի որ ջրիկացնում է արյունը:

Աղբյուր՝ Առաջին Ինֆո

loading...