Բաղադրիչներ
-շաքարավազ — 250 գր
-սուրճ սև — 3թ/գդ
-ջուր — 160 մլ +150 մլ
-օսլա (крахмал) եգիպտացորենի — 70 գր
-հյութ կիտրոնի — 1 ճ/գդ
-աղ — 1 պտղունց ժելատին — 1 ճ/գդ
-շաքարի փոշի
Պատրաստման եղանակ
- Շաքարավազը լուծում ենք 160մլ ջրի մեջ, օշարակը եռման աստիճանի ենք հասցնում և թույլ կրակի վրա մոտ 5 րոպե եփում ենք մինչև փափուկ գնդիկ ստանանք (եթե կարամելը կաթեցնենք սառը ջրի մեջ փափուկ գնդիկ պետք է ստացվի)։
- Յուղաթղթով տապակի մեջ լցնում ենք օսլայի կեսը։ Ջազվեի մեջ լցնում ենք սուրճն ու 150 մլ ջուր և եփում, մինչև սուրճի բարձրանալը: Կարամելային օշարակն ու եփված սուրճը խառնում ենք իրար, ապա ստացված զանգվածի մեջ լուծում ենք մնացած օսլան ու խառնում այնքան մինչև գնդիկներ չլինեն մեջը։
- Կաթսան նորից կրակին ենք դնում, ավելացնում ենք աղն ու կիտրոնահյութը։ Անընդհատ խառնելով եփում ենք, որպեսզի գնդիկներ չառաջանան։
- Որպեսզի համոզվենք, որ խմորը պատրաստ է, վերցնում ենք մի փոքր սրճային զանգված, սառեցնում ենք և դնում եգիպտացորենի օսլայի վրա, եթե զանգվածը ձիգ է և չի տարածվում, ուրեմն պատրաստ է։
- Որպեսզի ավելի պինդ լինի կարող ենք նաև ժելատին ավելացնել. 1 ճ/գդ ժելատինի վրա 6 ճ/գդ ջուր ենք լցնում, որ ուռչի, այնուհետև գոլորշու վրա ենք դնում, որ լուծվի և խառնում ենք զանգվածին։
- Ռահաթ-լոխումը օսլայով ձևամանի մեջ ենք լցնում, տարածում ենք, թողնում ենք ամբողջությամբ սառչի։ Ձևամանից հանում ենք և թափահարում ենք, որ օսլայի ավելցուկները դուրս գան։ Ռահաթ-լոխումը խորանարդների ենք բաժանում` կտրելուց առաջ դանակի սայրը շաքարի փոշու մեջ ենք ընկղմում։
- Լոխումը շաքարի փոշու մեջ թաթախում ենք, դնում ափսեի մեջ և մատուցում։ Ժելատինը , այնքան էլ պահքային չէ և պահքին խստորեն հետևողները կարող են այն չավելացնել…Պարզապես առանց ժելատինի ավելի փափուկ ռահաթ-լոխում կստանանք։
Աղբյուր` Առաջին ինֆո
loading...