Կրթության ոլորտի մասնագետ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հակամանկավարժական վարքագիծ, կարծում եմ երեխայի ծնողները կդիմեն ոստիկանության Մալաթիայի բաժնի անչափահասների բաժնին, որը պետք է գնահատական տա այդ ուսուցչի վարքագծին, տնօրենն էլ երևույթը ոչ պետք է կոծկելու ճանապարհով գնա, այլ կիրառի վարչական տույժ, իսկ դպրոցի կառավարման խորհուրդն էլ նման դեպքերը բացառելու նպատակով կարող է հրավիրել քննարկում մանկավարժների հետ և նույնպես գնահատական տա երևույթին:
Այն մանկավարժը, որը երեխաների լեզուն չի հասկանում, երեխաներն էլ՝ իրեն ու իր ասելիքը տեղ հասցնելու նպատակով բռնության է դիմում, հակամանկավարժ է ու դպրոցին՝ հակացուցված»:
loading...