Մի ծանոթ ունեմ, հիմա նույնպես Մոսկվայում է բնակվում: Վերջերս է տեղափոխվել այստեղ, ամուսնացել է: Ապրում է լավ, ապահովված է ամեն ինչով: Ամուսինը բավականին շատ է վաստակում: Տուն ունեն կենտրոնում, մեքենա: Նույնիսկ չէի ասի տուն, ավելի շուտ՝ պալատներ:

Այն բանից հետո, երբ Յուլյան Մոսկվա տեղափոխվեց, սկզբնական շրջանում իր մայրիկի հետ մտերիմ հարաբերություններ էր պահպանում, ով մնացել էր Ուդմուրտիայում, որտեղ էլ ծնվել և մեծացել էր Յուլյան: Նրա մայրիկը թոշակառու է, առողջության հետ կապված մշտական խնդիրներ ունի, գումարը չի բավականացնում: Մի խոսքով, թոշակառուների համար ստանդարտ կյանքով է ապրում:

Յուլյան սկզբում աջակցում էր մորը, ոչ թե գումարով, այլ բարոյապես: Հանգստացնում էր, խոստանում Մոսկվա տեղափոխել, ասում էր, որ նա միայնակ չի մնա:

Ժամանակի հետ Յուլյան ավելի էր ընտելանում մեծ քաղաքում, սովորում հարուստ կյանքին: Ավելի քիչ էր հետաքրքրվում մոր գործերով, մոռանում զանգել նրան…

Վերջապես մի օր մայրիկը զանգեց նրան և դեղ գնելու համար գումար խնդրեց: Շատ էր ամաչում, բայց ուրիշ ոչ ոքից չէր կարող խնդրել: Խոստացավ մաս-մաս վերադարձնել:

Յուլյան այդ պահին ընկերուհու հետ շրջում էր առևտրի կենտրոնում և նոր կոշիկներ էր ընտրում: Տարված այդ գործով՝ նա բարկացած պատասխանեց մորը. «Դու թոշակ ես ստանում, ինչու՞ է քեզ մոտ միշտ մի բան պակասում: Մայրիկ ջան, փողը օդից չի գալիս: Վաստակել է պետք: Ինչ-որ աշխատանք գտիր…չգիտեմ.. Լավ, հաջող…»

«Աղջիկս, ես 12 000 թոշակ եմ ստանում, իսկ հիմա մի անգամից 30 000 պիտի վճարեմ: Ես չունեմ այդքան գումար: Ես մեծ հաճույքով կաշխատեի, բայց առողջությունս չի ներում: Ներիր, չպետք է խնդրեի քեզնից:»

Յուլյան այդպես էլ չհասկացավ, որ մայրիկը մեկն է, իսկ կոշիկ հարյուր զույգ էլ կարող է ունենալ:

Այդ մասին իմացավ Յուլյայի ամուսինը: Իմացավ ինձնից: Առանց կնոջը մի բառ ասելու՝ զոքանչի համար Մոսկվայի տոմս գնեց և տեղավորեց վճարովի կլինիկայում՝ հետազոտության: Ամեն ինչ լավ ավարտվեց, թոշակառուն սկսեց ապաքինվել:

Մի՞ թե ինչ-որ 30 000 կարող է մոր առողջությունից թանկ լինել:

Աղբյուր՝ Առաջին Ինֆո

 
loading...