Ուշ գիշեր էր: Ընկերոջս հետ նստած էինք մեքենայի մեջ, Մակդոնալդսի  համբուրգեր էինք ուտում և ֆրի: Այդ պահին մեկը թույլ թակեց պատուհանը: Բացում եմ: Մի տղամարդ է կանգնած, ակնհայտ է, որ գյուղից է, իսկ նրա ետևում՝ մեծ տոպրակների կողքին, մոտ 10 տարեկան մի տղա:

-Տղաներ ջան, խնդրում եմ, մի քիչ օգնեք գումարով,  գոնե տղայիս հաց տամ:

Ինչպես միշտ լինում է, մեջս անվստահություն առաջացավ: Կգնա և օղի  կգնի, արդեն հոգնեցրել են այդ  հարբեցողները: Եվ ես հարցրեցի նրան.

-Ինչ՞ի չես գնում աշխատելու, ինչպես բոլոր սովորական մարդիկ, որպիսի տղայիդ էլ կարողանաս պահել և ընտանիքիդ համար լավ կյանք ապահովես: Մի՞թե չես ամաչում երեխայի հետ շրջելով՝ մուրացկանություն անելուց:

-Ներեցեք…

Նա կախեց գլուխը և դանդաղ քայլերով գնաց որդու մոտ, բռնեց ձեռքից, և վերցնելով տոպրակները՝ քայլեցին առաջ:

Այդ պահին մտքերս խառնվեց, դուրս եկա մեքենայից:

-Հեյ, սպասիր: Ի՞նչ է պատահել: Ի՞նչ եք անում այստեղ գիշերվա ժամը երեքին:

-Մենք չենք կարողանում տուն գնալ: Եկել էինք այստեղ կնոջս մոտ՝ հիվանդանոց: Ամեն ինչ այնքան թանկ է: Ամբողջ գումարս ծախսել եմ դեղորայքի վրա: Հիմա էլ տղայիս հետ խրվել ենք պարտքերի մեջ, չգիտեմ էլ, ինչպես եմ վերադարձնելու… Ինձ համար չեմ խնդրում, տղաներ, գոնե երեխայիս կերակրեմ, մի ամբողջ օր բան չի կերել: Եթե իմանայիք, թե որքան եմ ամաչում…

Դրանից հետո մենք երկուսս էլ դուրս թռանք մեքենայից և մոտեցանք պատվերների պատուհանին: Շատ սնունդ գնեցինք և տվեցինք նրանց: Երևում էր, որ նրանք իսկապես քաղցած էին: Ես նրանց նաև ճանապարհածախս տվեցի: Տղամարդը այնքան շնորհակալ էր, նույնն էլ երևում էր տղայի աչքերում:

Ես  մեկընդմիշտ կհիշեմ այն էմոցիաներս, որանք արթնացան մեջս, երբ նայում էի այդ երկուսի  հետևից:

Հ.Գ. Այդ պատմությունը շատ շուտ է եղել: Ես հիշեցի դրա մասին, երբ որդիս երեկ պատմեց, որ ինչ-որ տատիկից խնձոր է գնել (չնայած չի էլ սիրում):

Նա շատ էժան էր վաճառում՝ սառը տեղում նստած: Պատկերացնում ե՞ք: Նա ամբողջ օրը նստած գնորդների է սպասում, միայն թե փող չխնդրի: Ես քեզանով հպարտանում եմ, որդիս: Դու ճիշտ ես մտածում:

Աղբյուր Առաջին ինֆո

loading...