Եղեսպակ Ատամնացավի ժամանակ եղեսպակի եփուկով կանոնավոր ողողումները կօգնեն զգալի նվազեցնել ցավի ինտենսիվությունն ու հանել լնդաբորբը: Կես բաժակ եղեսպակի մանրացված տերևների ու ծաղիկների վրա ավելացրեք մեկ բաժակ ջուր: Ջրային բաղնիքի վրա եռացրեք 10րոպե, թողեք սառչի մինչև սենյակային ջերմաստիճան, քամեք և ժամը մեկ անգամ ողողեք ցավացող ատամը:
Անանուխ
Ատամի թույլ ցավի, ինչպես նաև երեխաների ատամ հանելու ժամանակ, օգտագործեք անանուխի թունդ թուրմ: Երկու ճաշի գդալ մանրացված անանուխը լցրեք մեկ բաժակ եռացրած ջրի մեջ, թրմեք 20 րոպե, քամեք: Ատամը ողողեք անանուխի թուրմով, իսկ անանուխի նստվածքը դրեք լնդի և այտի արանքում: Փոքր երեխայի լնդերին դրեք անանուխի թուրմի թրջոցներ:
Աղի ճարպ
Ցավացող ատամի լնդի և այտի արանքում դրեք մի կտոր աղի ճարպ(ցանկալի է հին): Այդպիսի բուժումը լավ է անցկացնել գիշերը
Բազուկ
Հում բազուկը քերեք մանր քերիչով և դրեք ցավացող ատամի լնդին: Պահեք 30 րոպե: Կոմպրեսները փոխեք երկու ժամվա ընթացքում:
Սխտոր
Սխտորը կտրեք և դրեք ցավացող ատամի լնդին: Լորձաթաղանթի այրոցը կանխելու համար, պրոցեդուրայից առաջ լնդին արևածաղկի ձեթ քսեք:
Մեղրամոմ
Ատամի ցավն անցկացնելու համար կարող եք օգտագործել մեղրամոմ: Ոլոռի չափի մեղրամոմը կպցրեք ցավացող ատամի լնդին և թողեք ողջ գիշեր:
Մեխակի յուղ
Ամեն 2 ժամը մեկ անգամ ատամի անցքին կաթեցրեք 2 կաթիլ մեխակի յուղ: Գիշերը ատամի անցքին դրեք մեխակի յուղով թրջված բամբակ: