Արդեն շատ տարիներ են անցել այն օրվանից, երբ իմ հերթապահության ժամանակ բերեցին ծանր հիվանդի:
Բուժքույրը ընդունարանից հայտնեց ինձ, որ պետք է անցնել երկրորդ վիրահատարան:
Այնտեղ տեսա վեց տարեկան մի աղջկա, ով ամբողջությամբ արյունոտ էր: Մինչև պատրաստվում էինք վիրահատության, ես լսեցի, որ աղջիկը հայտնվել է ավտովթարի մեջ: Նա մեքենայով գնում էր իր զույգ եղբոր և ծնողների հետ:
Բոլորը միայն թեթև քերձվածքներ էին ստացել, իսկ ահա աղջնակը ստացել էր ամենաուժեղ հարվածը, շտապ վիրահատություն էր պահանջվում: Երեխան ծանր վիճակում էր, ուներ կոտրվածքներ: Արյան մեծ կորստի պատճառով անհրաժեշտ էր արյան փոխներարկում:
Պարզվեց, որ հիվանդանոցում չկա անհրաժեշտ խմբի արյուն: Ծնողներինը չհամապատասխանեց, միայն եղբորինն էր նույն խումբը:
Ես սկսեցի զրուցել տղայի հետ: Բացատրեցի, որ բուժքույրը անցավ կվերցնի արյունը, իսկ քույրիկը կփրկվի դրա շնորհիվ:
Երեխան հանկարծ լրջացավ: Նայեց շուրջը, հետո հրաժեշտ տվեց ծնողներին՝ ասելով, որ նրանց շատ է սիրում:
Տղան նույն լուրջ դեմքով գնաց բուժքրոջ հետևից: Արյունը տալուց հետո մի քանի ժամ հանգստացավ, երբ ես մտա նրա մոտ, առաջին հարցն այն էր, թե արդյո՞ք փրկել ենք քրոջը: Ես ուրախացրեցի երեխային, իսկ կարճ դադարից հետո նա հարցրեց, թե ինքը երբ է մահանալու:
Ինձ դա շատ զարմացրեց, ասացի, որ երևի խորը ծերության ժամանակ, մինչ դա դեռ շատ ժամանակ կա: Միայն հետո ես ընկալեցի այդ հարցի իմաստը, տղան կարծում էր, որ պիտի մահանա, երբ արյուն հանձնի: Նա պատրաստ էր ինքն իրեն զոհաբերել՝ հանուն քրոջ փրկության: Դրա համար էր նա ծնողներին հրաժեշտ տալիս:
Ես մինչև հիմա տպավորված եմ փոքրիկի արիությամբ: Շատ հաճախ եմ հիշում այդ հերթապահությունը:
Աղբյուր՝ Առաջին Ինֆո