«Հայկական ռեստորանների միությունը» ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խումբը հերթական նամակը հղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Ռեստորանների ներկայացուցիչները կայացրեցին ևս մեկ կարևոր որոշում`
— բոլոր ռեստորանները, նախնական զգուշացումով, մեկ օրով կփակեն իրենց դռները` ի նշան անհամաձայնության նոր հարկային համակարգի հետ
Մեր որոշումը բացարձակ զերծ է քաղաքական երանգներից և արտահայտում է միայն բիզնես շահեր եվ տնտեսության բնականոն զարգաման վտանգի ահազանգ: Այն դրդված է հետևյալ պետական մարմինների անգործությունից` ՊԵԿ և ֆինանսների նախարարություն:
Մեր առաջարկները ներկայացված են մանրամասն ՀՀ տնտեսական և ներդրումների զարգացման նախարարության հետ կայացած հանդիպման ժամանակ»:
Նշենք, որ ավելի վաղ միությունը հայտնել էր իր դժգոհությունը հարկային նոր պարտականությունների առնչությամբ:
Աղբյուր՝ Անկախ լուրեր