Այս պատմությունը տեղի է ունեցել միջին տարիքի մի կնոջ հետ: Նա ապրում էր Հնդկաստանում, իսկ նրա ընտանի կենդանին…պիթոն էր, որին նա շատ էր սիրում:

Օձը չորս մետր երկարություն ուներ և իրեն հրաշալի էր զգում հոգատար ձեռքերում: Սակայն մի գեղեցիկ օր օձը դադարեց սնվել: Ախորժակի բացակայությունը տևեց մի քանի օր: Հուսահատված կինը ինչ ասես, որ չէր փորձում, սակայն ոչինչ չէր օգնում:

Այդժամ կինը օձին տարավ անասնաբույժի մոտ:

Նա ուշադիր լսեց կնոջը և հարցրեց նրան. «Ձեր օձը գիշերվա ընթացքում ոլորվու՞մ է անկողնում ձեր շուրջ:» Պարզվեց, որ պիթոնը այդպես անում է ամեն գիշեր: Եվ անասնաբույժը սարսափելի բան ասաց կնոջը. «Ձեր օձը հիվանդ չէ: Պարզապես նա պատրաստվում է ուտել ձեզ: Ամեն անգամ, երբ նա ոլորվում է ձեր մարմնի շուրջ, նա իր քայլերն է հաշվարկում: Նա պատրաստվում է հարձակման և չի ուտում, որպիսի ստամոքսում տեղ ազատվի: Ձեզ այդպես ավելի հեշտ կմարսի…»

Այս պատմության խրատը այսպիսին է:   

Դուք ունեք ընկերներ, ովքեր օրը 24 ժամ, շաբաթը 7 օր ձեր կողքին են: Նրանք ձեզ հետ ջերմ են, բայց նրանց մտադրությունները կարող են անսպասելի և շատ վատը լինել:

Դուք պիտի գտնեք ձեր շրջապատում «օձին» և բացահայտեք նրա իրական մտադրությունները: Գրկախառնությունները և համբույրները միշտ չէ, որ անկեղծ են: Մի վախեցեք թշնամուց, ով հարձակվում է, վախեցեք կեղծ ընկերոջից, ով գրկում է ձեզ:

Աղբյուր՝ Առաջին Ինֆո

loading...