«Բանը հասել ա նրան, որ որոշ ՀՀԿ-ականներ՝ շուշանպետրոսյանաարմենաշոտյան, Արցախյան ազատամարտը որոշել են պաշտպանել Սասուն Միքայելյանից: Տո, ձեր քաշի չափ ասկոլկա կա Սասուն Միքայելյանի մարմնում, դուք էդ ումի՞ց եք պաշտպանում Արցախը:

Դուք, որ երկար տարիներ հետևել ու ղեկավարել եք բանակի թալանն ու հիմա էլ եղունգներով ուզում եք պաշտպանել բանակը թալանելու ձեր իրավունքը, թույլ չեմ տալու:

Չեմ հիշում, որ որոշ մարդիկ, այդ թվում Արցախում, մի նախադասություն ասած լինեն այն առիթով, երբ պարզվեց, որ Մանվել Գրիգորյանը զինվորի հաց է գողացել:

Չեմ հիշում, որ ազատամարտի պաշտպանները կես բառ ասած լինեն էն կապակցությամբ, որ Սերժ Սարգսյանի եղբոր բանկային հաշվում 30 մլն դոլար լինի, էդ որտեղի՞ց ձեզ 30 մլն-ը, երբ մեր զինվորը մայկա-տռուսիկ չունի, ա՛յ թալանչի ստահակներ»,- այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը Սպիտակում անդրադարձել է Սասուն Միքայելյանի երեկվա հայտարարությանն ու ՀՀԿ-ականների արձագանքին:

loading...