Մի օր Երջանկությունը զբոսնում էր անտառում և հանկարծ ընկավ փոսը, նստեց այնտեղ և սկսեց արտասվել:

Կողքով մի մարդ էր անցնում, Երջանկությունը լսեց ոտնաձայները և գոռաց փոսից.

-Բարի մարդ՛, հանիր ինձ այստեղից:

-Իսկ ինձ փոխարենը ի՞նչ կտաս:

-Իսկ ի՞նչ ես ուզում:

-Ուզում եմ մեծ գեղեցիկ տուն ծովի մոտ, որը մի միլիոն արժե…

Երջանկությունը տվեց այդ մարդուն տունը, մարդը ուրախացավ և իսկույն առանձնացավ այդ տան մեջ՝ լրիվ մոռանալով օգնել Երջանկությանը: Նստած է Երջանկությունը փոսի մեջ, ավելի ուժեղ է արտասվում: Մի ուրիշ մարդ էր այդ պահին անցնում փոսի մոտով: Երջանկությունը նորից գոռաց.

-Լավ մարդ, հանիր ինձ այստեղից:

-Իսկ ինձ փոխարենը ի՞նչ կտաս:

-Իսկ ի՞նչ ես ուզում:

-Ուզում եմ շատ թանկարժեք և գեղեցիկ մեքենաներ, ամենատարբեր մակնիշների:

Տվեց Երջանկությունը մարդուն այդ ամենը: Իսկ մարդն ուրախությունից կորցրեց գլուխը և մոռացավ Երջանկության մասին:

Երջանկությունը արդեն հույսը կորցրել էր: Նորից ոտնաձայներ լսելով՝ ձայն տվեց.

-Բարի մարդ, հանիր ինձ այստեղից, շատ եմ խնդրում… Մարդը օգնեց նրան և շարունակեց ճանապարհը: Ուրախացած Երջանկությունը թռվռալով վազեց նրա հետևից.

-Ընկերս, ի՞նչ ես ուզում ինձ օգնելու դիմաց:

-Ոչինչ էլ հարկավոր չէ, — ժպտաց տարօրինակ մարդը: Այդ ժամանակվանից Երջանկությունը վազում է իրեն օգնած մարդու հետևից՝ երբեք նրանից հետ չընկնելով…

 

loading...