Նրա համար, թե ինչպես կատակեց պապիկը, սպանել կարող են… 

Բանտ: Խցիկ են բերում մի ծեր պապիկի: Նրա շուրջ իսկույն հավաքվում են գողականները…

-Հն, պապի, ինչի՞ համար են նստացրել:

-Կատակների համար: Սիրում եմ կատակել:

-Դե մի հատ կատակի:

-Չէ, հետո կսպանեք ինձ:

-Դե լավ, կատակի դե:

-Ոնց կուզեք:

Պապիկը վերցնում է ավելը, կեղտի մեջ է թաթախում, թակում է պատուհանը: Պատուհանից նայում է հսկիչը: Պապիկը նույն պահին ավելով նրա դեմքին է հարվածում: Պատուհանը փակվում է: Խցիկում բոլորը ծիծաղում են: Մի րոպեից միջանցքից ոտնաձայներ են լսվում: Դուռը բացվում է, ներս են գալիս մի քանի պարապած հսկիչներ: Խցիկին հայացք են գցում.

-Պապի ջան, անցիր մի կողմ, սրանց հետ զրուցելու բան ունենք:

Աղբյուր՝ Առաջին Ինֆո

loading...