Ծնողներս ծերացել են: Նրանք առանձնապես չեն էլ եղել շատ երիտասարդ, երբ ես ծնվել եմ: Այժմ ես 27 տարեկան եմ, մայրս՝ 63, հայրս՝ 71: Արդեն երրորդ տարին է, ինչ ես նրանց որպես ծերունիներ եմ ընկալում:

Բանն այն չէ, որ նրանք թոշակի են անցել… Իմ հայրը մինչև հիմա էլ բարեհաջող աշխատում է և զանգում է ինձ սկայպի միջոցով: Իմ մայրիկը սոցցանցերում իր էջերն է վարում, հաղորդագրությամբ ինձ կատակներ է ուղարկում: Բանն այն է, որ նրանք վերածվել են իմ տատիկ և պապիկի:

Ես նրանց սիրում եմ, ինչպես և միշտ, խորհուրդ եմ հարցնում, երբ անելանելի վիճակում եմ և թուլությանս պահերին աջակցության կարիք ունեմ, սակայն հիմա գլխավորը ես եմ: Իմ ձեռքերում են հիմա նետն ու աղեղը:

Ես չգտեմ, թե ինչը բաժանեց մեզ առաջ և հետո-ի: Կարծում եմ առողջությունը, որը գրեթե վերացել է, ծանր շնչառությունը: Ես տեսնում եմ, թե ինչպես է մայրիկս կորցնում հիշողությունը: Ինչպես է հայրիկս դանդաղել իր շարժումներում և այլևս ի վիճակի չէ գլոբալ որոշումներ կայացնելու: Չգիտեմ, ում է բուժում ժամանակը, բայց այն հաստատ ոչ ոքի չի խնայում:

Ես տեսնում եմ, որ ծնողներս իսկապես ծերացել են: Նրանք առաջվա պես սիրում են ինձ, պատրաստ են ամեն ինչի, որ երջանիկ լինեմ…

Ժամանակ շատ քիչ է մնացել: Սկսել եմ զգալ ամեն տարին: Ցանկացած երեք օր, որ հաջողվում է անցկացնել ծնողներիս հետ, դառնում է տոն: Ես նրանց ամեն անգամ  գրկում և համբուրում եմ, ինչպես վերջին անգամ: Լավ, հայրիկ: Ոնց ասես, մայրիկ: Ես նրանց ամեն հարցում զիջում եմ: Նրանց ներել եմ ամեն ինչ: Միայն թե թող ապրեն:

Իմ հայրիկը այլևս չինական պատը չէ, մայրիկս էլ դադարել է Լաո Ցզի լինել: Ես վախենում եմ սխալվել, և դա իրոք այդպես է: Ինձ թվում է, եթե նրանք ավելի երիտասարդ լինեին, ես ավելի ազատ կլինեի:

Երբեմն ուզում եմ զանգել նրանց, պատմել, թե որքան հոգնած և հիվանդ եմ, որ ամբողջ աշխարհը կարծես իմ դեմ է դուրս եկել և ուզում եմ թաքնվել մի անկյունում, սակայն նրանք այլևս չգիտեն, թե ինչպես պաշտպանել ինձ: Հիմա արդեն նրանք են իմ երեխաները:

Հոգ տարե՛ք ձեր ծնողների մասին:

Աղբյուր՝ Առաջին Ինֆո

loading...