Շիրակի մարզի Արևիկ գյուղի դպրոցի երկրորդ հարկի պատուհանից ընկել են երկու 7 տարեկան աշակերտուհիներ՝ Մանե Նռանյանն ու Սյուզի Ավետիսյանը:

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 27-ին կեսօրն անց:

Մանե Նռանյանը տեղափոխվել է Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացրին, որ ահազանգը եղել է Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից:«Մեզ մոտ երկու աղջիկներից մեկին են բերել՝ Մանեին: Նրա մոտ ուսահոդի շրջանի կոտրվածք է եղել, վիրահատել ենք և այժմ հետվիրահատական փուլում է: Արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ, վիճակը գնահատում ենք կայուն»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը:

«Մեզ տեղեկացրել են, որ իրենց մոտ վնասվածքներով մեկ երեխա է տեղափոխվել և այս պահին հետաքննություն է կատարվում»,- նշեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

loading...