Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ճամբարակում նախընտրական հանդիպման ժամանակ անդրադարձել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյնաի որդիների ծառայության հարցին: Նա նշեց, որ համացանցում արձագանքներ է տեսնում, թե իբր էժան նախընտրական շահարկումներ է անում:
«Ասում են՝ վայ, էժան նախընտրական շահարկումներ, Ռոբերտ Քոչարյանի որդիները ծառայել են: Ես պաշտոնական տեղեկանք եմ ուզել Ռոբերտ Քոչարյանի որդիների ծառայության վերաբերյալ:
Եվ հիմա, այո, պաշտոնապես ասում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի տղաները ծառայել են Երևանում, ոչ մի գիշեր չեն անցկացրել որևէ զորամասում, ծառայել են Պաշտպանության նախարարության վարչական մասում:
Մյուս որդին էլ ձևակերպված է եղել որպես վարորդ, պետական ավտոն դրել են տակը, որտեղ ուզեցել գնացել ա պետության բենզինի ու ավտոյի հաշվին: Էդ ինչի՞ եք տենց ոգևորվել, ես որ մի բան ասում եմ, գիտեմ ինչ եմ ասում:
Ու եթե որևէ մեկն իմ էս ասածը կասկածի տակ դնի, փաստերով և փաստաթղթերով կապացուցեմ: Հիմա չեմ ուզում ձեզ ծանրաբեռնեմ, էդ փաստաթուղթը հեռախոսիս մեջ ա»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: