Առավոտյան իր Լեքսուս մակնիշի մեքենայի դիմապակու վրա գտած գրությունից սարսափած,տղամարդը վազեց ոստիկանության մոտակա բաժին:Երբ ոստիկանները կարդացին,ծիծաղից թուլացան:

«Հարգելի ընկե՛ր,Ձեր Լեքսուս մակնիշի մեքենան կայանած է Տուլևի 11 տան մետակայքում:

Ամեն գիշեր այդ տան բնակիչները ստիպված են լինում մի քանի ժամ լսել Ձեր մեքենայի անվտանգության համակարգի ազդանշանները: Այսքան ժամանակ Դուք այդպես էլ ոչ մի անգամ չանջատեցիք Ձեր մեքենայի տագնապի ազդանշանը:Փաստորեն Դուք ի վիճակի չեք արթնանալ և անջատել դրա ձայնը:

Ես Ձեզ մի մեծ խնդրանք ունեմ, հարգալից եղեք Ձեր շրջապատի մարդկանց նկատմամբ՝կանոնակարգելով մեքենայի ազդանշանները:Ես ևս մեկ անգամ խնդրում եմ ժամանակին անջատել ազդանշանային համակարգը:Այն միանում է չնչին բաներից,օրինակ՝ շների հաչոցից, ոստիկանական մեքենայի ազդանշաններից և այլն:Եթե 2 օրվա ընթացքում Դուք հաշվի չառնեք իմ խնդրանքը և ձայնային ազդանշանները շարունակվեն 10 րոպեից ավել,ապա Ձեր մեքենան կարժանանա հետևյալ բախտին:

Սկզբի համար ես պտուտակահանի օգնությամբ կբացեմ մեքենայի պատուհանը,այնուհետև դիմացի հատվածը,մեծ մկրատով կկտրեմ այդ հիմար ազդանշանային համակարգի լարերը,կփչացնել ղեկը,ոտնակները և այդպես շարունակ:

Ընդամենը 2 րոպե և 20 վայրկյան կպահանջվի Ձեր Լեքսուսը կայանատեղիից հանելու համար:

Որոշ ժամանակ անց Ձեր հիասքանչ մեքենան կհայտնվի ուրիշ քաղաքում,ուրիշ շենքի բակում,որտեղ, բարեբախտաբար, այլևս ինձ չի խանգարի:

Տալիս եմ Ձեզ մտածելու 2 օր ժամանակ:Կփորձեմ այս ընթացքում կատարելագործել հմտություններս,որպեսզի վերը նշված գործողությունը սհաջողվի կատարել 53 վայրկյանում:Հավատացեք դա ինձ հաջողվել է կատարել մայրիկիս շենքի բակում նմանատիպ համերգներ տվող մեքենայի հետ:

 Newsmedia 24.ru

loading...