Զույգերը, որոնք սպասում են իրենց առաջին երեխային, որպես կանոն` շատ են մտահոգվում և լարվում։
Կարելի է շատ գրքեր կարդալ երիտասարդ ծնողների մասին, լսել ընկերներից խորհուրդներ, ովքեր արդեն երեխաներ ունեն, սակայն ամենաթանկ «խորհուրդը» դուք միևնույն է ստանում եք ձեր սեփական փորձի վրա։
Երբ Մոնիկա Պրայսը, ով արդեն երեխաներ ուներ, 3-րդ անգամ հղիացավ, նա մտածում էր թե հղիության մասին ամեն ինչ արդեն գիտի։ Թվում էր, թե նա ամեն ինչի պատրաստ է։
Սակայն նա սխալվում էր։
Երկու երեխաների մայր Մոնիկան և նրա ամուսինը գիտեին հղիության բոլոր պրոցեդուրաների և ռիսկերի մասին։
Մեծացնելով երկու երեխաների, նրանք համարում էին, որ փորձառու ծնողներ են։ Սակայն երրորդ հղիության ժամանակ Մոնիկայի մոտ ամեն ինչ այլ էր։
Հղիության 9-րդ շաբաթում զույգը գնաց հիվանդանոց, որպեսզի կատարի առաջին ուլտրաձայնային հետազոտությունը։
Մինչև ստուգումը Մոնիկան բազմիցս ասել էր, որ այս հղիությունը այնպես չի ընթանում, ինչպես մյուսներն են եղել։ Նա շատ էր հուզվում և սպասում հետազոտության արդյունքներին, քանի որ իրեն տարօրինակ էր զգում։
Երբ Մոնիկան պառկեց ուլտրաձայնային հետազոտության համար, պարզ երևում էր որ երկու երեխաների մայրը շատ էր լարվում և հուզվում։ Մոնիկան ոչ մի կերպ չէր կարողանում թաքցնել իր մարմնի նյարդային ցնցումները։
Եվ պարզվեց, որ կնոջ զգացողությունները ճիշտ էին։ Մասնագետը իսկապես հաստատեց, որ հետազոտության արդյունքները նման չեն նրա մյուս երկու հետազոտությունների արդյունքներին։ Մոնիկան անգամ մինչև բժշկի հաջորդ նախադասությունը արդեն հասկացավ, թե ինչու էր նա իրեն այլ կերպ զգում և սկսեց լաց լինել։
Պարզվեց, որ Մոնիկան հղի էր ոչ թե մեկ, այլ երկու երեխաներով։
Այն ժամանակ երբ Մոնիկան լաց էր լինում, նրա ամուսինը չհավատալով բժշկի խոսքերին փորձում էր նայել մոնիտորի պատկերին։ Նա նույնպես մինչ ճշմարտությունը իմանալը զգում էր, որ կնոջ հղիությունը այլ ընթացք ունի։
Ահա այսպիսի հետաքրքիր պատմություն, որն ապացուցում է, որ մայրական բնազդը շատ բաների մասին կարող է հուշել։ Շնորհավորում ենք Մոնիկային և նրա ընտանիքին այդ հրաշք լուրի կապակցությամբ։
Չմոռանաք կիսվել այս պատմությամբ ձեր ընկերների հետ։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Newsmedia24.ru-ն