Կենսաբանության և բանասիրության դոկտոր, Սանկտ Պետերբուրգի համալսարանի  Ճանաչողության լաբորատորիայի ղեկավար, պրոֆեսոր Տատյանա Չեռնիգովսկայան պնդում է, որ ուղեղը հիշում է այն ամենը, ինչի կողքով դուք անցել եք, ինչին նայել եք, ինչ հոտոտել եք ու ինչ լսել եք:

«Դու չես կարող խաղալ երկրաշարժերի ու ցունամիների հետ։ Դու չես կարող խաղալ ուղեղի հետ. դա խաղալիք չէ, դա վտանգավոր է։ Այդ պատճառով էլ մարդիկ պետք է պատկերացնեն, որ, եթե իրենք կարդան «Լիզա» ամսագիրը, ողջ օրը ծամեն «Stimorol», ուսումնասիրեն «բայց չէ՞ որ ես արժանի եմ դրան» կարգի շամպուններն ու կարդան դրանց պիտակներին գրվածը, հետազոտեն շորի վրայի հետքերը հանող հեղուկների բաղադրությունը, ապա թող հետո չբողոքեն։ Այդպիսի միլիոնավոր մարդկանց ուղեղը ուրիշ կլինի, քանի որ ուղեղը կառուցվում է երկու հիմնական բաների վրա՝ ժառանգականության, որի դեմ ոչինչ չես կարող անել, և այն բանի, ինչ նեյրոնային ցանցի վրա գրվում է։

Նեյրոնային ցանցը կառուցվում է կյանքի ընթացքում և հիմա էլ, քանի դեռ մենք զրուցում ենք։ Այն կառուցվում է յուրաքանչյուր վայրկյան, դրա համար էլ չի կարելի վատ տեքստեր կարդալ, վատ երաժշտություն լսել, չի կարելի վատ սնունդ օգտագործել։ Սա միևնույն բանն է, քանի որ այդ ամենն ընկնում է ձեր մեջ, ու ոչինչ դուրս չի գալիս։ Ուղեղը հիշում է այն ամենը, ինչի կողքով դուք անցել եք, ինչին նայել եք, ինչ հոտոտել եք ու ինչ լսել եք»,- ասում է Կենսաբանության և բանասիրության դոկտոր, Սանկտ Պետերբուրգի համալսարանի  Ճանաչողության լաբորատորիայի ղեկավար, պրոֆեսոր Տատյանա Չեռնիգովսկայան։


Հրապարակման պատրաստեց 168.am

loading...