PanARMENIAN.Net — ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, Չարենցավանում նախընտրական հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ նոյեմբերի 30-ին կառավարությունը ռուսական «Էկոտեխպրոմ» ընկերության հետ $285-340 մլն-ի ներդրումային ծրագրի հուշագիր է ստորագրելու։

«Ստեղծվելու է 100 հա տարածքով արդյունաբերական համալիր՝ 1100-1200 աշխատատեղով։ Գործարկվելու է 2020 թվականին։ Արդյունաբերական տարածքում արտադրվելու է կերակրի սոդա, տեխնիկական աղ, ապակի», — ասել է Փաշինյանը։

Նա ասել է, որ նման բազմաթիվ ներդրումային ծրագրեր կան:

Աղբյուր՝ PanARMENIAN.Net

loading...