Բաղադրատոմսը մայրիկս վաղուց է իմացել, երբ հյուր է գնացել, և այժմ այս պաշտետը շատ հաճախ է պատրաստվում մեր տանը:
Բաղադրիչներ.
- ծովատառեխ՝ 1 հատ
- կարագ՝ 150 գ.
- հալած պանրիկ՝ 2 հատ
- գազար (փոքր)՝ 3 հատ
Պատրաստելու եղանակը.
Ծովատառեխը մաքրել, հանել կաշին և փշերը: Գազարը եփել: Ձուկը, գազարը, կարագը, պանրիկները աղալ և խառնել: Պաշտետը պատրաստ է: Սառնարանում կարելի է պահել մինչև 5 օր (հստակ չգիտեմ, այդքան երկար երբեք չի մնացել): Կարելի է հացին քսել, եփած կամ թխած կարտոֆիլի շերտերին, լցոնել ձուն, լոլիկը:
Աղբյուր՝ Առաջին Ինֆո
loading...