Ի շնորհիվ այս ունիկալ լուծույթի ծաղիկները կծաղկեն և բուրավետ կմնան նույնիսկ ամենասառը օրերին: Չորացած օդը, որը լինում է տան ջեռուցման արդյունքում, ցերեկային լույսի անհրաժեշտ բավարար քանակի բացակայությունը հանգեցնում են ֆոտոսինթեզի պրոցեսի դանդաղեցմանը, ինչն էլ բացասաբար է ազդում սենյակային բույսերի կենսագոյության և աճի վրա:

Նմանատիպ դժվարություններ հաղթահարելու հարցում նրանց կօգնի բոլորին հայտնի ունիկալ միջոցը՝ ջրածնի պերօքսիդը:

Ջրածնի պերօքսիդը անձրևաջրի մեջ հիմնական կոմպոնենտն է, որը սիրում են բոլոր բույսերը: Յուրաքանչյուր մարդ, ով աճեցնում է ծաղիկներ, նկատել է, որ հենց անձրևից, այլ ոչ թե սովորական ջրելուց հետո, բույսերն ու ծաղիկները սկսում են ոչ միայն լավացնել սեփական ինքնազգացողությունը, այլև ավելի լավ ծաղկել և աճել:

Դիտարկենք, թե ինչ կերպ է հարկավոր խնամել ծաղիկներին.

  1. Սենյակային ջերմաստիճանի պարզեցված ջրի մեկ լիտրանոց շշի մեջ ավելացնել 2 ճաշի գդալ 3% ջրածնի պերօքսիդի լուծույթ:
  2. Ստացված խառնուրդը լցնել հեղուկացիրի մեջ և ամեն օր չափավոր քանակությամբ ցանել ծաղիկների վրա:
  3. Մի քանի շաբաթ անց բույսերը կուրախացնեն ձեզ իրենց գեղեցկությամբ և նորացված թարմությամբ:

Ջրածնի պերօքսիդը կարելի է օգտագործել ոչ միայն հեղուկիցիրի միջոցով, այլև անմիջապես ջրելու համար, սակայն պետք է հաշվի առնել, որ ի տարբերություն նախորդ մեթոդի՝ ջրածնով ոռոգումը պետք է իրականացնել շաբաթական միայն մեկ անգամ, որպիսի բույսերի արմատները պաշտպանենք այրվելուց և չորանալուց:

 

Աղբյուր՝ Առաջին Ինֆո

loading...