Դա նրանց ոչ միայն պետք չէ, այլեւ վնաս է:

Հոգեբան Օլգա Վալյաեվան հիշեցնում է ծնողներին այն մասին, որ տալով երեխաներին ամբողջ սերը, պետք չէ մոռանալ սեձական անձի մասին, հակառակ դեպքում ձեզ սիրելու անկարողությունը կփոխանցվի նրանց, դարձնելով երեխաներին բարդույթավորված ու ծնողների պահանջներից կախված:

Որքան խեղված ճակատագրեր, կոտրված սրտեր, վիրավորանքներ ու չհասկացվածություն: Կանայք, ովքեր կյանքում հրաժարվել են ամեն ինչից հանուն երեխաների եւ զավակ, ում համար հրաժարվել են ամեն ինչից: Տխուր տեսարան է:

Մայրը Վանյային մեծացրեց մենակ: Այդպես էլ չամուսնացավ, ամեն ինչ ներդրեց որդու բարօրության համար, նրան բնակարան գնեց, վճարեց ուսման վարձը: Նա հիանալի տղամարդ է դարձել, հաջողակ, սակայն արդեն 50 տարեկան է: Չի ամուսնացել, երեխաներ չունի: Ողջ կյանքը փորձել է վերադարձնել մորը այն ամենն ինչից մայրը հրաժարվել է հանուն իրեն: Չի ստացվել:

Քսյուշայի հայրը օր ու գիշեր աշխատում էր երեխաների համար: Նա մեծ պլաններ ուներ հատկապես աղջկա հետ կապված: Երազում էր նրան բժիշկ տեսնել: Գումար էր հավաքում ուսման վարձի համար: Քսյուշան հրաժարվեց: Ցանկացավ ապրել իր կյանքով, դառնալ նկարչուհի: Հայրը բարկացավ ու հաշիվ ներկայացրեց դստերը, որտեղ գրանցեց այն բոլոր ծախսերը, որոնք արվել են աղջկա հաջողությունների համար: Կարիք կա ասելու, որ այդ օրվանից Քսյուշան այլեւս չհանդիպեց հորը, նույնիսկ 30 տարի անց:

Մայրը Իրայի համար հրաժարվեց անձնական կյանքից: Ամուսնալուծությունից հետո չհանդիպես ոչ մի տղամարդու հետ, երեխային չցավեցնելու համար: Աղջիկը մեծացավ ու չի կարողանում թողնել մորը: Չի հանդիպում ոչ մեկի հետ, նույնիսկ չի էլ պատկերացնում, թե ինչպես պետք է դասավորի իր կյանքը, երբ մայրը մենակ է մնալու: Իրան արդեն 40 տարեկան է, չի ամուսնացել, երեխաներ չունի:

Իգորի ու Ժենյայի ծնողներն ամեն հնարավոր ու անհնար բան արեցին նրանց համար ու միայն նրանց համար: Ընտանիքը թվում էր համերաշխ, սակայն ծնողական այսքան նվիրումի արդյունքում նրանք կորցրին մեկ այլ կարեւոր բան ամուսնական հարաբերությունները: Նրանց այլեւս ոչինչ չէր կապում: Նրանք ապրեցին 30 տարի որպես մայր եւ հայր, իսկ երբ երեխաները հեռացան, նրանք բաժանվեցին: Ժենյան չի կարողանում ուշքի գալ այդ մեծ խաբեությունից, նա արդեն 30 տարեկան է ու չի ցանկանում ամուսնանալ: Վախենում է նույն պատմությունից, չէ որ մայրը բաժանումից հետո անգեց մոմի նման:

Գոշան ուշ ծնված երեխա է: Նրա վրա միշտ դողում էին, խնամում, նույնիսկ չափից շատ: Մայրը պարզապես հոգնել էր ասպետի սպաելուց ու որոշեց ուղղակի երեխա ունենալ: Հետո որոշեց, որ Գեորգին կիրականացնի իր բոլոր երազանքները: Գեորգին սովորում էր մի քանի օտար լեզու, հաճախում էր տարբեր խմբակներ, նվագում էր քնար: Մայրը հպարտանում էր զավակով…Գոշան արդեն 40 տարեկան է: Ամուսնալուծվել է, նրա երեխաներին դաստիարակում է այլ տղամարդ: Գոշան դեմ չէ, նա նույնիսկ չգիտի, թե ինչ է ուզում: Հեո այլեւս չդիմացավ ու սկսեց հարբել: Մայրն այս ամենն արդեն չի տեսնում:

Քիչ չեն նմանատիպ պատմությունները, երբ երեխան դառնում է կյանքի իմաստ, դա ծանր է անդրադառնում հենց երեխայի վրա: Նա ասես փակված է մի սենյակում, որտեղ մի օր կվերջանա օդը: սկզբում հնարավոր է այնտեղ ապրել, բայց աստիճանաբար սկսում ես խեղդվել, խեղդվել այդքան սիրուց ու հոգատարությունից:

Ու հերիք չի այն, որ դու տարիներ շարունակ ապրում ես անօդ տարածությունում, դեռ մի բան էլ պարտք ես մնում նրանց, ովքեր քեզ համար ստեղծել են այդ «իդեալական» պայմանները:

Տարբերակներ կան: Երեխաները տարիներ շարունակ կարող են վերադարձնել պարտքը, կամ հակառակը հեռանալ ու փորձել մոռանալ: Հազվադեպ է պատահում, որ նրանք կհասկանան ու կընդունեն ծնողների նման վերաբերմունքը, միաժամանակ չզոհաբերելով սեփական կյանքն ու երջանկությունը:

Հետեւաբար աղաչում եմ, մի ապրեք հանուն երեխաների: Գտեք կյանքի այլ իմաստ, այլ իմաստ դրեք հայրության ու մայրության հիմքում, որպեսզի ձեր զավակները չդառնան ձեր «բարեգործության», գերխնամքի ու հոգատարության զոհը:

Թող մեծանան, ինչպես Աստված կկամենա: Ինչ կունենան, այդքանն էլ բավարար է: Թողեք երեխան ինքնուրույն կայացնի իր որոշումները, ինչ դառնալ, ինչ խմբակ հաճախել: Չի ցանկանա, պետք չէ սիպել:

Դուք ավելի լավ է սիրեք ձեր կանանց ու ամուսիններին: Զավակները կհեռանան, իսկ ձեր կեսը կմնա ձեզ հետ: Օրինակ եղեք ձեր երեխաների համար, որպեսզի նրանք էլ ցանկանան ձեզ նման ընտանիք կազմել:

Սիրեք ձեզ, մի մոռացեք ձեր մասին երեխաներին երջանկացնելու մրցավազքում: Մի հրաժարվեք նոր զգեստից, հանուն նոր ռոբոտ խաղալիքի: Մի փոխեք ձեր կոսմետոլոգին կրկնուսույցի հետ: Եփե ինքներդ ձեր մասին հոգ չտանեք, ի՞նչ օրինակ կլինեք մյուսների համար, ի՞նչ սեր պետք է տաք երեխաներին, որտեղի՞ց:

Հ.Գ. Հնարավորություն տվեք ձեր երեխաներին ապրելու եւ շնչելու: Թող ինքնուրույն զարգանան այն ճանապարհով, որը նախատեսված է նրանց համար: Մեր դերը որպես ծնող այն է, որ ժամանակ առ ժամանակ ջրենք, խնամենք, վնասատուներից պաշտպանենք ու արեւի լույսի տակ դնենք մեր ծաղիկը: Իսկ երեխան ինքնուրույն լուխ կհանի ու կցուցաբերի այն ամբողջ որակյալը, որը ներդրված է նրանում արդեն վերեւից:

Թարգմանությունը կատարվել է www.nastroy.net կայքից:

newsin.am

loading...