Նկատել եք, որ իսկապես խելացի ու խորը մարդիկ, որպես կանոն, երջանիկ չեն: Նրանք կարող են ունենալ ընտանիք, աշխատանք, զուգընկեր, սակայն ինչ-որ բան այնուամենայնիվ ստիպում է զգալ միայնություն, դատարկություն:
Կա մի քանի պատճառ, թե ինչու է երջանկությունը հազվադեպ այցելում խելացիներին:
- Նրանք ամեն ինչ վերլուծում են:
Բարձր IQ ունեցողները սովորաբար հակված են ամեն ինչ վերլուծելու: Դա ժամանակի հետ հոգնեցնում է, մանավանդ որ արդյունքները հուսադրող չեն: Իզուր չեն ասում, որքան անգրագետ է մարդը, այնքան երջանիկ է: Այն փաստը, որ դուք կարողանում եք տեսնել մարդու իրական եսը, ձեզ երջանիկ չի դարձնում: Դրանից դուք հիասթափվում եք ամեն ինչից:
- Նրանք, որպես կանոն, ունեն բարձր չափանիշներ
Խելացի մարդիկ գիտեն ինչ են ուզում, ավելի քչին համաձայն չեն: Դա նշանակում է, որ նրանք դժվար են բավարարվում իրենց ձեռքբերումներից, զուգընկերոջ հետ հարաբերություններից, մի խոսքով, ամեն ինչից: Բացի այդ, փայլուն ուղեղի տեր մարդիկ ունեն իդեալիստական հայացքներ, հետեւաբար դաժան իրականության հետ բախումը նրանց կարող է հիասթափեցնել:
- Պահանջկոտ են սեփական անձի հանդեպ
Շատ խելացի մարդիկ վերլուծում են սեփական վարքագիծը, որպեսզի գտնեն այն բացթողումը, որի համար պետք է ինքնաքննադատել:
- Խելացիներին իրականությունը բավարար չէ:
Բարձր IQ ունեցողներն անընդհատ փնտրում են նոր հորիզոններ, գաղափարներ, նպատակ: Նրանց անհանգիստ ուղեղը թույլ չի տալիս հանգստանալ, թուլանալ ու վայելել կյանքը: Պարզունակ իրականոությունը շատ տխուր է նրանց համար: Նրանք սպասում են ինչ-որ ֆանտաստիկ, իդեալական ու անսովոր բանի: Ու չեն գտնում:
- Իրական շփման ու հասկացվածության բացակայություն
Մենք բոլորս ենք ուզում հասկացված լինեն: Նստել մի տեղ համախոհ մեկի հետ ու զրուցել ընդհանուր թեմաներից: Սակայն, ցավոք, խելացի մարդիկ միշտ են ունենում նման համախոհ: Նրանց մեծ մասը միայնակ է ու չհասկացված: Մեր օրերում դժվար է գտնել մեկին իսկապես խորը շփման ու զրույցների համար:
- Բարձր IQ ունեցողները երբեմն տառաապում են հոգեբանական խնդիրներից
Շատ են գրվել գրքեր, որտեղ հեղինակները կապում են հոգեկան շեղումները բարձր IQ-ի հետ: Հոգեկան շեղումներ չունեցող մարդիկ կարող են ունենալ դեպրեսիաներ, որը կապած է չափից շատ մտածելու հետ: Կյանի, մահվան մասին վերլուծությունները, այլ բաների մասին մտորումները կարող են հանգեցնել տխրության ու սթրեսի:
Իսկ ինչ փորձ ունեք դուք, կիսվեք մեզ հետ:
Թարգմանությունը կատարվել է www.nastroy.net կայքից: