Դաժան ճշմարտություն
Մայրությունը կնոջ կյանքի մեծագույն ուրախությունն է, բայց միաժամանակ ամենամեծ փորձությունը: Երեխայի ժպիտը երջանկություն է պարգեւում մորը, սակայն կա մեդալի հակառակ կողմը՝ կենցաղ, հիվանդություններ, քմահաճույքներ ու հիստերիաներ:
Ամերիկուհի Բեթանի Ջեյքոբսը նկարագրում է մայրության դրական ու բացասական կողմերը:
«Դուք ամեն ինչ կարող եք»,- սա նրա կարգախոսն է եւ ուղերձը այն մայրերին, ովքեր կարծում են, թե տանուլ են տալիս երեխաների դաստիարակության հարցում:
Դիմում եմ այն մայրերին.
Ովքեր փակվում են լոգարանում մի փոքր հանգստանալու ու արցունքները թաքցնելու համար…
Ովքեր այնքան են հոգնել, որ չեն կարողանում շարժվել…
Ովքեր ուտում են արագ ու ինչ պատահի, որովհետեւ նորմալ ճաշելու ժամանակ չունեն…
Ովքեր բազմոցին նստած լաց են լինում, քանի որ հենց նոր գոռացել են երեխայի վրա ու հիմա իրենց մեղավոր ու անարժան մայր են համարում…
Ովքեր անհույս փորձում են հագնել անցած տարվա ջինսե տաբատն ու հայելու մեջ տեսնել այն բարեկազմ ու ինքնավստահ կնոջը…
Ովքեր դուրս չեն գալիս տանից, քանի որ տանն այնքան գործ ունեն…
Ովքեր կրկին պատվիրել են պիցցա, քանի որ ընթրիքը կրկին այրվել է…
Ովքեր միայնակ են նույնիսկ մարդկանց շրջապատում…
ԴՈՒՔ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ…
Դուք կարեւոր եք…
Դուք արժանի եք…
Սա պարզապես կյանքի մի փուլ է՝ դժվար, ծանր ու խենթ…
Ի վերջո արժե զգալ այդ ամենը: Արժե հաղթահարել: Դա իսկապես բարդ է ու հարցը միայն դուք չեք…
Դուք անում եք անհնարինը…
Դուք դա կարող եք…
Խոշոր աչուկներով այդ արարածը նայում է ձեզ ու մտածում, որ դուք կատարյալ եք… իսկ դա արդեն բավարար է…
Փոքրիկ արարածը, ով ձգվում է դեպի ձեզ իր թաթիկներով, համոզված է, որ դուք ամենալավն եք աշխարհում ու կարող եք տիրել աշխարհը…
Դուք թույլ չեք տալիս նրան քաղցած մնալ, ուրեմն դուք նրա սուպերհերոսն եք…
Նրա սիրտը ձգտում է հենց ձեզ , որովհետեւ նրա համար դուք բավարար եք, դուք ավելի քան բավարար եք, դուք անհրաժեշտ եք, դուք ամեն ինչ եք ՄԱՅՐԻԿ…
Դու զարմանալի ու հիանալի մարդ ես…
Իսկ դուք ապրե՞լ եք դժվարությունների այս փուլն ու ինչպե՞ս եք հաղթահարել դրանք: Կիսվեք մեզ հետ:
Թարգմանությունը կատարվել է www.nastroy.net կայքից: