Ծնողական սերն է ամուր ընտանիքի անկյունաքարը:
Սովորաբար երեկոյան 8:30-ին ես իմ դեռահաս աղջիկներին զուշացնում, իսկ 9:00ին բացահայտ ասում եմ, որ իրենց սենյակ գնալու ժամանակն է: Ես դա ասում եմ ամեն օր, ու նրանք ամեն օր ինձ հետ վիճում են. «Մենք երեխա չենք, ժամը 9-ին ինչու քնենք»:
«Պարտադիր չէ պառկել քնելու, կարող եք ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվել ձեր սենյակում, միայն խնդրում եմ ազատեք հյուրասենյակը»,-պնդում եմ ես: «Ես ու մայրիկը չենք տեսել իրար մի ամբողջ օր եւ ուզում ենք խոսել ու շփվել միասին»:
Աղջիկներիդ սա իհարկե դուր չի գալիս:
Անկեղծ ասած, այս կանոնը մեր ընտանիքում վաղուց կա: Մենք ծնողներ ենք արդեն 15 տարի ու չի եղել մի օր, որ մենք ամբողջ օրը զբաղվենք միայն երեխաներով ու ժամանակ չտրամադրենք մեզ: Մենք երեխաներով իհարկե շատ ենք զբաղվում, սակայն ոչ օրվա մեջ 24 ժամ: Մենք նրանց շատ ենք սիրում, նրանք մեր կյանքում կարեւորագույն դերն ունեն ու մենք միշտ էլ նրանց կօգնենք ու կաջակցենք:
Բայց կանք նաեւ «մենք»: Մեր հարաբերությունները: Մենք դեռ պետք է միմյանց ուշադրություն հատկացնենք, որպեսզի դրանք մնան ամուր, առողջ ու ջերմ: Ահա թե ինչու:
Ամուսնական առողջ հարաբերությունները ընտանիքի անկյունաքարն են: Այո, այդ անկյունաքարը բոլորովին էլ երեխաները չեն: Նրանք հիմքի մի մասն են, նաեւ մեծ մասն են մնացած բոլոր բաղկացուցիչների, սակայն նրանք չեն պահում ամբողջ կառույցը: Ամենակարեւոր մասը դուք եւ ձեր կինն եք կամ ձեր ամուսինը: Ձեր երեխաները այում են ձեզ, օրինակ վերցնում ձեզնից, վստահում ձեր փորձին ու ընրում իրենց կյանքի ուղին:
Սկզբում երեխաները չկային, կայինք մենք: Մենք երկուսով եք ստեղծել ու կառուցել այս ընտանիքը: Մեր երեխաները մեզ լույս ու ուրախություն են պարգեւում, սակայն մեր երկուսի միությունը սուրբ է, ու հենց դա պետք է պահպանել:
Երբ երեխաները մեծանան, մենք կմնանք երկուսով: Ու ես ուզում եմ, որ մեր երկուսի հարաբերությունները մնան նույնքան ջերմ ու ամուր, ինչպես առաջ էին:
Այդ պատճառով էլ, ինձ համար առաջին տեղում կինս է, երկրորդ տեղում երեխաներս, շատ մոտ առաջին տեղին, բայց այնուամենայնիվ երկրորդ տեղում:
Թարգմանությունը կատարվել է www.nastroy.net կայքից: