Բաղադրիչները

  • 5 կգ կաղամբին ՝
  • 250 գ գազար,
  • 2 պճեղ սխտոր,
  • 200 գ աղ,
  • 400 գ շաքարավազ,
  • 4,5 լ ջուր,
  • 2 հատ պղպեղ,
  • սամիթն ու մաղադանոսն՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

Կաղամբը լվանալ, կաղամբակոթերը կտրել, հեռացնել ու կաղամբի գլուխը խոշոր կտրատել:

Կաղամբի վրա ծանրոց դնել ու թողնել 5 օր: 5 օր անց կաղամբն աղաջրից հանել ու մանր կտրտել:Ջուրը եռացնել ու եռացված ջրին աղ խառնել: Կաղամբը տեղավորել էմալապատ տարայի մեջ ու վրան լցնել աղաջուրը:

Աղաջուրը չթափել: Գազարը լվանալ, կլպել և խոշոր քերիչով քերել: Սխտորը կլպել ու մանրատել:

Մանրատել նաև պղպեղը: Տարայի մեջ լցնել կտրատված կաղամբը: Կաղամբի վրա շաղ տալ գազարը, սխտորը, պղպեղն ու մեկ բռաչափ մաղադանոս:

Աղաջուրը թանզիֆով քամել, եռացնել, թողնել՝ սառչի ու լցնել կաղամբի վրա:

Վրան ծանրություն դնել ու երկու օր սպասել:Երկու օր անց շաքարավազ ավելացնել ու լավ խառնել:

Թթուն պատրաստ է:

Նյութի աղբյուր՝ xohanoc.am

loading...