Բաղադրիչներ

Շերտերի համար՝

-ալյուր — 300 գր

-կարագ — 75 գր

-ձու — 1 հատ

-շաքարավազ — 100 գր

-թթվասեր — 2 ճ/գդ

-փխրեցուցիչ — 1 թ/գդ

-վանիլին — 0.5 թ/գդ

Փուդինգային կրեմի համար՝

-ձու — 1 հատ

-շաքարավազ — 100 գր

-կակաո — 1 ճ/գդ

-շոկոլադ կաթնային — 100 գր

-կաթ — 600 մլ

-օսլա (крахмал) — 3 ճ/գդ

Ջնարակի համար՝

-կակաո — 2 ճ/գդ

-շաքարավազ — 2 ճ/գդ

-կարագ — 50 գր

-թթվասեր — 3 ճ/գդ (բարձր յուղայնությամբ)

Պատրաստման եղանակ

Չափաբաժինները՝ 8-10: Փափկեցրած կարագը շաքարավազի և վանիլինի հետ տրորում ենք, մինչ ստանանք համասեռ զանգված: Ավելացնում ենք թթվասերը, ալյուրը, փխրեցուցիչը, ձուն ու խմոր հունցում: Ըստ անհրաժեշտության ալյուր ենք ավելացնում, որպեսզի ստանանք ձեռքերին չկպչող և հարթ խմոր:

Խմորը կիսում ենք 5 հավասար կտորների: Յուրաքանչյուրը կտորն ալրապատ սեղանի վրա բավական բարակ շրջանաձև գրտնակում ենք, այնուհետև կտրում 20 սմ տրամագծով ամանի չափով: Դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, պատառաքաղով ծակծկում ենք և 200 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 8 րոպե թխում, մինչև ստանանք ոսկեգույն երանգ: Պատրաստի շերտերն իրար վրա ենք շարում:

Պատրաստում ենք կրեմը: Շաքարավազը, ձուն ու կակաոն լցնում ենք ամանի մեջ և տրորում ենք: Ահա այսպիսի թանձր զանգված ենք ստանում: Ավելացնում ենք 400 մլ կաթ և դնում միջին ուժեղության կրակի վրա: Կտրատած շոկոլադը լցնում ենք զանգվածի մեջ և խառնում մինչև այն լուծվի: Թույլ կրակի վրա փայտե գդալով անընդհատ խառնելով զանգվածը եփում ենք, մինչև հասնի եռման աստիճանի:

Մնացած 200 մլ կաթի մեջ օսլա ենք լցնում և խառնում: Այնուհետև օսլայով զանգվածը լցնում ենք շոկոլադե զանգվածի մեջ և անընդհատ խառնելով մի քանի րոպե եփում մինչև թանձրանա (կրեմը շատ արագ է թանձրանում): Կրեմը թեթևակի սառեցնում ենք և դեռ տաք վիճակում քսում շերտերի վրա (եթե շատ սառեցնենք, ապա այն կթանձրանա): Շերտերը ևս պետք է տաք լինեն: Յուրաքանչյուր շերտի վրա 2.5-3 ճ/գդ կրեմ ենք լցնում:

Վերևամասում կրեմ չենք քսում: Տորթը թողնում ենք սենյակային ջերմաստիճանում, որպեսզի սառչի, այնուհետև 3-4 ժամով դնում ենք սառնարանը: Ջնարակի համար նախատեսված բաղադրիչները լցնում ենք փոքր կաթսայի մեջ և միջին ուժեղության կրակի վրա եփում ենք մինչև համասեռ դառնա, այնուհետև սառեցնում ենք և լցնում տորթի վրա: Կարող ենք 100 գր շոկոլադը հալեցնել, քսել փայլաթիթեղի վրա և սառեցնել, այնուհետև առանձնացնել փայլաթիթեղից և ձևավորել տորթը:

Աղբյուր` Առաջին ինֆո

loading...