Երկար, վայրի, հոգնեցուցիչ ճանապարհով մի մարդ էր քայլում՝ իր շան հետ։ Գնում էր, գնում, հոգնեց, շունը նույպես հոգնեց։ Հանկարծ դիմացները տեսնում են օազիս։ Գեղեցիկ դարպասներ, իսկ հետևում՝ երաժշտություն, ծաղիկներ, առվակի չռչռոց, մի խոսքով, հանգստություն։

-Ի՞նչ կա այստեղ,-հարցրեց ճանապարհորդը դռնապանին։

-Այստեղ դրախտն է, չէ որ դու մահացել ես, և հիմա կարող ես մտնել ներս և լիարժեք հանգստանալ։

-Իսկ այնտեղ ջուր կա՞։

-Որքան ցանկանաս․ մաքուր շատրվաններ, սառը լողավազաններ․․․

-Իսկ ուտելու բան կտա՞ն։

-Ինչ որ ցանկանաս։

-Բայց շունս նույնպես պիտի հետս գա։

-Պարոն, ցավոք, շների հետ չի կարելի։ Նրան պիտի թողնեք այստեղ։

Ճանապարհորդը հեռացավ այդտեղից և շարունակեց ճանապարհը շան հետ։ Որոշ ժամանակ անց ճանապարհը նրան բերեց մի ֆերմայի մոտ։

-Ծարավ եմ, ջուր կտա՞ք,-խնդրեց ճանապարհորդը։

-Ներս արի, բակում  ջրհոր կա։

-Իսկ շու՞նս։

-Ջրհորի մոտ տարրա կա, կլցնես մեջը, թող խմի։

-Իսկ ուտելու մի բա՞ն։

-Քեզ կարող եմ ընթրիք հյուրասիրել։

-Իսկ շան համա՞ր։

-Մի ոսկոր էլ նրա համար կգտնենք։

-Իսկ սա ի՞նչ տեղ է։

-Սա ԴՐԱԽՏՆ է։

-Բայց ինչպե՞ս։ Այստեղից ոչ հեռու էր դրախտը, ինձ դռնապանն ասաց։

-Նա ստում է։ Դա դժոխքն է եղել։

-Իսկ այդ դեպքում դուք ինչպես ե՞ք այդ ամենը հանդուրժում։

-Մեզ համար դա շատ լավ է։ Մինչև դրախտ հասնում են միայն նրանք, ովքեր չեն թողնում իրենց ընկերներին։

 

Աղբյուր՝ Առաջին ԻՆֆո

loading...