Ծնողները առանց մտածելու խոսքեր են ասում, չմտորելով, թե դրանք ինչ հետևանքներ կարող են ունենալ երեխայի համար։ Ամենից հաճախ նրանք տեսնում են երեխային, երբ աշխատանքից հոգնած գալիս են տուն։ Եվ այստեղ սկսվում է․
— Դու բու՞թ ես․․․Ի՞նչ է, հատուկ ես այդպես անում։
-Դու ինձ տանջեցիր․․․Դու մարդ չես դառնա։
Չէ որ այս բառերը մի օր մեզ նույնպես այդքան ցավոտ խոցել են։
Եթե ուզում եք երեխայի հետ վստահելի հարաբերություններ կառուցել և բարձրացնել նրա ինքնագիտակցության մակարդակը, պետք է նրա հետ ճիշտ հաղորդակցել։ Մենք ձեզ համար պատրաստել ենք 7 արտահայտություն, որոնք երեխային պետք է ասել որքան կարելի է հաճախ։
- Ես քեզ սիրում եմ։
- Ես այնքան եմ հպարտանում քեզանով։
- Ամեն ինչ կարգին է, մեկ անգամ էլ փորձիր։
- Ես քեզ վստահում եմ։
- Շնորհակալություն։
- Խնդրում եմ, օգնիր ինձ։
- Ես շատ ուրախ եմ, որ ունեմ քեզ։
Շրջակա աշխարհի հետ հարաբերությունները երեխայի մոտ միշտ չէ, որ հարթ են դասավորվում, հատկապես դեռահասության տարիքում։ Երեխան սկսում է կասկածել, որ ծնողները սիրում են իրեն։ Իսկ եթե նա ունի քույր կամ եղբայր, ապա ապրումները միայն սոսկանում են։ Դրա համար էլ ամեն կերպ հասկացրեք երեխային, որ դուք սիրում եք նրան։
Երեխայի հետ շփվեք ինչպես մեծի հետ, սակայն միևնույն ժամանակ մի մոռացեք արտահայտել ձեր զգացմունքները։ Մի խնայեք հաճելի բառերը, բայց չափից ավել էլ մի գովացեք։ Այդ ժամանակ կտեսնեք, նա կմեծանա և կդառնա այնպիսինը, ինչպես դուք պատկերացրել եք՝ ինքնուրույն,վստահ և ծնողներին շնորհակալ։
Աղբյուր՝ Առաջին Ինֆ