Ամանորյա այս աղցանը առան ձնանում է իր յուրօրինակությամբ: Նախ շատ համեղ և գեղեցիկ է ստացվում, որով կկարողանաք զարմացնել ձեր հյուրերին, այնուհետև ժամացույցի բոլոր թվերը հնարավոր է նշել:
Բաղադրիչներ
Սելդի փափկամիս – 200 գ
Կարտոֆիլ – 400 գ
Բազուկ – 400 գ
Գազար – 300 գ
Մարինացված վարունգ – 250 գ
Թթվաշ խնձոր – 250 գ
Հապալաս – 2-3 ճ/գ
Սոխ – 50 գ
Մաղադանոս և սամիթ – 1 փունջ
Հավի ձու – 3 հատ
Լորի ձու – 6 հատ
Պինդ պանիր – 150 գ
Մայոնեզ -300 գ
Քացախ (9 տոկոսանոց) – 3 ճ/գ
Շաքարավազ – 0.5 թ/գ
Աղ և համեմունք՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Եփել կարոտֆիլը, բազուկը և գազարը:
Սառեցնել, հետո մաքրել կեղևը: Եփել ձվերը և կեղևազրկել:
Կիսալուսնաձև շերտատել սոխը:
Ոչ մեծ թասի մեջ լցնել քացախը, ավելացնել շաքարավազը և խառնել: Այդ խառնուրդի մեջ դնել շերտատած սոխը և թողնել մարինացվի մոտ 5 րոպե:
Խորանարդաձև շերտատել սելդը:
Առանձին թասի մեջ խոշոր քերիչով անցկացնել կարտոֆիլը, բազուկը և գազարը: Մեկ հատ գազար պահել ձևավորման համար:
Առանձին թասի մեջ խոշոր քերիչով անցկացնել նաև հավի ձվերը, թթվաշ խնձորը, պինդ պանիրը:
Մարինացված վարունգը խորանարդաձև մանր կտրատել: Որպեսզի աղցանը լավ տեսք ունենա, այն պետք է ձևավորել խոհարարական օղակի մեջ:
Խոհարարական օղակի ներսում շերտերով շարել բաղադրիչները: Շերտերի հերթանակությունը պետք է լինի այսպիսին. սելդ, սոխ, բազուկ, մայոնեզ, մարինացված վարունգ, գազար, մայոնեզ, խնձոր, պինդ պանիր, կարտոֆիլ, մայոնեզ, հավի ձու: Ընդամենը 12 շերտ:
Մանր կտրատել մաղադանոսը և սամիթը:
Կիսել պինդ եփած լորի ձվերը:
Աղցանի եզրով կանաչի լցնել:
Լորի ձվերով ձևավորել ժամացույցի թվատախտակը:
Մնացած գազարից կտրատել թվերը և սլաքները: Ամբողջը զարդարել հապալասի հատիկներով: