1.Կոկոսով թխվածքաբլիթ

Բաղադրատոմս

  • 100գ. ալյուր
  • 100գ. շաքար
  • 200գ. կոկոսի փոշի
  • 2 հատ ձու
  • 1թ.գ. փխրեցուցիչ

Պատրաստման եղանակ

1.Ձվերը հարել շաքարով։

2.Ավելացնել կոկոսի փոշին։

3.Լցնել ալյուրն ու փխրեցուցիչը,լավ խառնել։

4.Խմորը դնել սառնարան 30 րոպե։

5.Թրջել ձեռքերը և խմորից փոքրիկ պեչենիներ պատրաստել։

6.Եփել 180° ջեռոցում 15 րոպե։

2.Խնձորով թխվածքաբլիթ

Բաղադրատոմս

  • 120գ. շաքար
  • 1 տուփ վանիլին
  • 4 հատ ձու
  • 200գ. մարգարին
  • 500գ. ալյուր
  • 1 տուփ փխրեցուցիչ
  • 3 հատ խնձոր

Պատրաստման եղանակ

1. Խառնել ձուն,շաքարով և վանիլինով,ավելացնել հալեցրած մարգարին,խառնել,ավելացնել փխրեցուցիչով խառնած ալյուր,գդալով խառնել ստացվածը։

2.Մաքրել խնձորները և մանր քառակուսիներով կտրատել,ավելացնել խմորին։

3.Թղթով պատված թավայի վրա ճաշի գդալով դնել խմորը պեչենիների չափով,դնել 200° ջեռոցի մեջ 10֊15 րոպե։

3.Քունջութով թշվածքաբլիթ

Բաղադրատոմս

  • 70գ. ալյուր
  • 120գ. շաքար
  • 1 հատ ձու
  • 1 տուփ վանիլին
  • 1թ.գ. թարմ քամած լիմոնի հյութ
  • 160գ. քունջութի սերմեր
  • 1/2թ.գ. փխրեցուցիչ
  • 1/2թ.գ. աղ

Պատրաստման եղանակ

1.Խառնել ալյուրը,փխրեցուցիչը և աղը։

2.Հարել հալեցրած կարագը շաքարով։

3.Ավելացնել ձուն,վանիլինը և լիմոնի հյութը,հարել 20֊30 վայրկյան հարիչով։

4.Կամաց֊կամաց ավելացնել ալյուրը։

5.Գդալով խառնել քունջութը ստացվածին։

6.Տաքացնել ջեռոցը 180°։

7.Թավայի վրա թուղթ դնել,թեյի գդալով իրարից 3֊4 սմ հեռավորության վրա դնել պեչենիները։

8.Թխել 8֊15 րոպե։

4.Շոկոլադով թխվածքաբլիթ

Բաղադրատոմս

  • 240գ. շոկոլադ(հալեցրած)
  • 4ճ.գ. կարագ
  • 2/3 բաժակ ալյուր
  • 1/2 թ.գ. փխրեցուցիչ
  • 1/2թ.գ. աղ
  • 2 հատ ձու
  • 3/4 բաժակ շաքար
  • 1թ.գ. վանիլին
  • 150գ. շոկոլադ(կտրատած)

Պատրաստման եղանակ

1.Տաքացնել ջեռոցը 180°։

2.Թավայի վրա թուղթ դնել։

3.Մանրացնել շոկոլադը։

4.Հարել շաքարը,ձուն և վանիլինը։

5.Հակեցնել 240գ. շոկոլադը կարագով՝գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում։

6.Ավելացնել հալեցրած շոկոլադը շաքարով խառնուրդի մեջ և դանդաղ խառնել։

7.Առանձին տարայում խառնել ալյուրը,փխրեցուցիչը և աղը։

8.Ավելացնել շոկոլադով խատնուրդին և խառնել։

9.Խմորի մեջ դնել մնացած 150գ. շոկոլադի կտորները և խառնել։

10.Կլոր դնել պեչենիները գդալի օգնությամբ թղթով պատված թավայի վրա 5֊7 սմ հեռավորության վրա։

11.Թխել 12֊15 րոպե։

5.Վարսակի ալյուրով թխվածքաբլիթ

Բաղադրատոմս

  • 100գ. կարագ
  • 1 բաժակ շաքար
  • 2 հատ ձու
  • 1 բաժակ վարսակի ալյուր
  • 1 բաժակ ալյուր
  • ընկույզ,չիր

Պատրաստման եղանակ

1.Կարագն ու շաքարը գդալով խառնել։

2.Ստացվածը հարել հարիչով։

3.Ավելացնել ձու և խառնել։

4.Լցնել մեկ բաժակ վարսակի ալյուրը։

5.Խառնել և ավելացնել միջուկը՝ ընկուզեղեն, չիրանաչիր,չամիչ,չիր(2 բաժակ)։

6.Լավ խառնել և ավելացնել ալյուր։

7.Ստացվածից պատրաստել գնդիկներ,թաթախել ալյուրի մեջ և դնել թղթով պատված թավայի վրա(թղթի վրա ձեթ քսել)։

8.Թխել 200° ջեռոցում 15 րոպե։

6.Կաթով թխվածքաբլիթ

Բաղադրատոմս

  • 400գ. ալյուր
  • 200գ. շաքար
  • 100գ. կարագ
  • 1 հատ ձու
  • 80 մլ. կաթ
  • 1/2 թ.գ. փխրեցուցիչ

Պատրաստման եղանակ

1.Հարել հալեցրած կարագն ու շաքարը։

2.Ավելացնել ձուն,կաթը,փխրեցուցիչը և խառնել։

3.Ավելացնել ալյուր և խառնել։

4.Խմորը երկար փաթաթել 7֊10 մմ հաստությամբ։

5.Դրանից կտրատել առանձկն մասեր (գաթայի նման)։

6.Թղթով պատվալ թավայի վրա դնել պեչենիները։

7.Ջեռոցը տաքացնել 180° և թխել 15 րոպե։

7.Բանանով թխվածքաբլիթ

Բաղադրատոմս

  • 2 մեծ բանան
  • 1 բաժակ հերկուլես
  • ընկուզեղեն,չամիչ,շոկոլադ,դարչին

Պատրաստման եղանակ

1.Խառնել բանանն ու հերկուլեսը։

2.Ավելացնել ընկուզեղենը, չամիչը, շոկոլադը,դարչինը(ըստ ցանկության)։

3.Թխել 180° ջեռոցում թղթով պատված թավայի վրա 15 րոպե։

8.Թխվածքաբլիթ 《Մադլեն》

Բաղադրատոմս

  • 120գ. ալյուր
  • 2 հատ ձու
  • 80գ. շաքար
  • 90գ. կարագ
  • 1ճ.գ. լիմոնի հյութ

Պատրաստման եղանակ

1.Հալեցնել կարագը,ավելացնել ձուն և շաքարը,հարել։

2.Ավելացնել ալյուրն ու լիմոնի հյութը, լավ խառնել։

3.Դնել խմորը հատուկ ֆորմաների մեջ և թխել 190֊200° ջեռոցում 12֊15 րոպե։

9.Թխվածքաբլիթ 《Սուրճի հատիկներ》

Բաղադրատոմս

  • 4 ճ.գ. կաթ
  • 5ճ.գ. լուծվող սուրճ
  • 200գ. կարագ
  • 250գ. շաքար
  • 200մլ. սլիվկի
  • 3ճ.գ. կակաո
  • 650 գ. ալյուր

Պատրաստման եղանակ

1.Սուրճը լուծել կաթի մեջ։

2.Ավելացնել կարագ,շաքար,սլիվկի, կակաո։

3.Լավ խառնել և ավելացնել ալյուր,կրկին խառնել։

4.Խմորից պատրաստել գնդիկներ, ծայրերից ձգել՝սուրճի հատիկի տեսք տալով։

5.Դնել հատիկները թղթի վրա,թխել 180° ջեռոցում 12֊15 րոպե։

10.Թխվածքաբլիթ թեյի հետ

Բաղադրատոմս

  • 2 ձվի դեղնուց
  • 1 տուփ վանիլին
  • 230 գ. ալյուր
  • 80գ. շաքարի փոշի
  • 120գ. կարագ
  • 3/4 թ.գ. լիմոնի կեղև

Պատրաստման եղանակ

1.Տաքացնել ջեռոցը 175°։

2.Թավայի վրա թուղթ դնել,վրան քսել կարագ և ալյուր լցնել։

3.Լցնել ալյուրն ու շաքարը տարայի մեջ, ավելացնել հալեցրած կարագ,դեղնուց և լիմոնի կեղև։

4.Խառնել,մինչև ստացվի համասեռ մասսա։

5.Հունցել 5֊10 րոպե,երկար փաթաթել խմորը և կլոր կտրել։

6.Դնել թավայի մեջ և թխել 10 րոպե։

Նյութը հրապարակման պատրաստեց Haytimes.ru

loading...