Մեծ Բրիտանիան կարող է միակողմանի կարգով ԵՄ կազմից Թագավորության դուրս գալու մասին ծանուցումը հետ կանչել, քանի դեռ կողմերի միջեւ  «բաժանման» մասին համաձայնագիրը պաշտոնապես չի կնքվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այս մասին երեքշաբթի ասել է Եվրոպական դատարանի գլխավոր փաստաբան Կամպոս Սանչես-Բորդոնան:

«50-րդ հոդվածը (ԵՄ-ից դուրս գալու իրավունքի մասին Լիսաբոնի պայմանագիր) թույլ է տալիս միակողմանի կարգով հետ կանչել ԵՄ կազմից դուրս գալու մասին ծանուցումը: Նման հնարավորությունը պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ դուրս գալու մասին համաձայնագիրը պաշտոնապես չի կնքվել», - ասվում է գլխավոր փաստաբանի հայտարարությունում:

loading...