Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը, եթե ոչ այսօր, ապա վաղը ամենայն հավանականությամբ կավարտվի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4- ին հՀ վերաքննիչ քրեական դատարանում

լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը։ Նա նշեց, որ պաշտպանակն կողմի երկու միջնորդություններից մեկն արեն ներկայացրել են դատարանին:

Քոչարյանի պաշտպանները միջնորդել են, որպեսզի դատարանը դիմի Սահմանադրական դատարան՝ քննարկելու արդյոք  առանց ապացույցների թույլատրելիությունը գնահատելու  կարող է քննարկվել  կալանքի հարցը եւ համապատասխան որոշում կայացվել:

Այս պահին նիստը մեկ ժամով ընդմիջվել է, որից հետո պաշտպանները կներկայացնեն իրենց հաջորդ միջնորդությունը:  Նշենք, որ արդեն 5-րդ օրն է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքը։  Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար

loading...