EXCLUSIVE

«Մանկական Եվրատեսիլ 2018» մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ L.E.V.O.N-ը պրոֆեսիոնալ երգով սկսել է զբաղվել 6-7 տարեկանից` «Արցախի ձայն» նախագծում, այնուհետև սկսել է ծանոթանալ տարբեր երաժշտական գործիքների` դաշնամուր, հարվածային գործիքներ, և ինչպես ինքն է նշում ՝ դեռ շատ բան ունի  սովորելու: 7 տարեկանից մասնակցել է տեղական ու միջազգային երաժշտական տարբեր մրցույթների և վստահ է՝ ապագայում էլ շատ երկար ստեղծագործական ճանապարհ է անցնելու: Նա կարծում է, որ եվրատեսիլյան բեմի ուղեգիրը ստանալու հարցում իրեն օգնեցին թե՛ երգը, թե՛ իր բեմական կերպարը: Իր անվանական երգով «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծին մասնակցած երգիչը ասում է՝ բացի մրցույթի հաղթական ելքը, ինքը ձեռք բերեց փորձառություն ու լավ ընկերներ:

 

Tert.am Life-ի հետ զրույցում L.E.V.O.N-ը առաջին անգամ խոսել է մրցույթի հայաստանյան փուլն անցնելուց հետո իր զգացողությունների, «Մանկական Եվրատեսիլ 2018»-ին նախապատրաստվելու մասին և բացահայտումներ արել, թե ինչ շոուով է հանդես գալու եվրատեսիլյան բեմում:

 

-Լևոն, ի՞նչ էմոցիաներ ունեիր, երբ «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծի ավարտին հնչեց քո անունը:

 

-Աննկարագրելի զգացում էր: Ասես խաղի վճռորոշ գոլ հեղինակած ֆուտբոլիստ լինեի: «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնելն իմ երազանքն էր, և ես անչափ ուրախ էի, որ հենց ինձ ընտրեցին:

 

-Մրցույթի մասնակից երեխաներից շատերը նշում էին, որ իրենց համար մասնակցությունն է կարևոր: Քո դեպքում ինչպե՞ս էր։ Հաղթանակը կանխատեսելի՞ էր:

 

-Ցանկացած մրցույթի մասնակցում եմ հաղթանակի ակնկալիքով և փորձում եմ լավագույնս ներկայանալ: «Դեպի Մանկական Եվրատեսիլը» բացառություն չէր, սակայն իմ ամենակարևոր ձեռքբերումը նոր ընկերներն էին:

 

 

-Ի՞նչ ես կարծում, ո՞րն էր հաջողությանդ գաղտնիքը: Առաջին հերթին ե՞րգը սիրվեց, թե՞ բեմական կերպարդ:

 

-Կարծում եմ երգի ոճը և բեմական կերպարս շատ համահունչ էին: Իսկ ես երգելիս վայելում էի ամեն մի պահը: Ահա և գաղտնիքը:

 

-Դու հասցրել ես մասնակցել բազմաթիվ մրցույթների ՝«Голос дети», «Новая   волна»,  «Мы  вместе», Իգոր  Բուտմանի  անվան   «Триумф  джаза», «Музыкальная   дорожка»։ Ի՞նչ է քեզ տվել մրցութային ճանապարհը։ Անընդհատ պայքարի մեջ լինելը որոշակի լարվածություն չի՞ առաջացնում։

 

-7 տարեկանից սկսել եմ մասնակցել տարբեր տեղական և միջազգային մրցույթների: Դրանցից յուրաքանչյուրն ինձ համար շատ կարևոր փորձություն է եղել, բայց նաև դպրոց: Անկախ Մինսկում կայանալիք մրցույթի արդյունքներից կարծում եմ, որ «Մանկական Եվրատեսիլ»-ին իմ մասնակցությունը ևս մի քայլ է դեպի նորանոր բարձունքների գրավում:

 

-Քեզ համար  որքանո՞վ է պատասխանատու «Մանկական Եվրատեսիլը»:  Ի՞նչ ես կարծում, մրցութային փորձը քեզ կօգնի՞ եվրատեսիլյան բեմում լավ հանդես գալու համար:

 

-«Մանկական Եվրատեսիլ»-ին մասնակցությունս բոլոր իմ անցած մրցույթներից, թերևս, ամենապատասխանատուն է: Այս անգամ ինձ հետ Առաջին ալիքի մեծ թիմն է աշխատում, ինչը ևս պարտավորեցնող է: Ընտանիքս, ընկերներս, մտերիմներս` բոլորը հավատում են, որ լավ ելույթ եմ ունենալու: Այնպես որ պետք է ոչ ոքի չհիասթափեցնեմ:

 

 

-Բացի «Եվրատեսիլի» ուղեգիրը, ի՞նչ տվեց քեզ նախագիծը: Հասցրեցի՞ր ընկերներ ձեռք բերել «Դեպի մանկական եվրատեսիլ» նախագծի շրջանակում։ Ինքդ ունեի՞ր ֆավորիտ կատարողներ: Ովքե՞ր էին նրանք

loading...