Այսօր համացանցում հարյուրավոր մեթոդներ կան, որոնք խոստանում են ձեր ատամներին սպիտակ, փայլուն տեսք հաղորդել։ Բայց ցանկացած բժշկի հետ խոսելուց հետո դժվար թե որոշեք օգտագործել այդ մեթոդները, քանի որ դրանք միգուցե սպիտակեցնեն ատամները, բայց միաժամանակ մեծ վնաս կհասցնեն ձեզ։ Օրինակ՝ ամենատարածվածը սոդայով սպիտակեցումն է, սակայն հիշեք, որ սոդան վնասում է ատամները։

Ի հակադրություն այս ամենի՝ վերջերս լայն տարածում է գտել ակտիվացված ածուխի միջոցով ատամների սպիտակեցումը։ Անգամ բժիշկներն են ասում, որ ակտիվացված ածուխը չի վնասում ատամները, բայց, այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում մեկ անգամ ևս խորհրդակցել ձեր ատամնաբույժի հետ՝ հավաստիանալու, որ այն ձեզ հակացուցված չէ։

Ամեն ինչ շատ պարզ է․ ընդամենը դեղատնից գնեք ակտիվացված ածուխ, մի քանի կաթիլ ջուր կաթեցրեք վրան և ստացված զանգվածով խոզանակի օգնությամբ լվացեք ատամները։ 1-2 րոպե հետո լվացեք բերանը ջրով։

Թեև առաջին անգամից հետո արդյունքը շատ աննշան կլինի, սակայն երեք օր պարբերաբար այդպես լվանալուց հետո կնկատեք արդյունքը։ Իսկ ընդամենը մեկ-երկու շաբաթից ձեր ատամները կունենան շատ սպիտակ ու փայլուն տեսք։

loading...