Սոդան ծայրահեղ օգտակար նյութ է, որը կարելի է օգտագործել զանազան նպատակներով՝ սկսած տան մաքրությունից վերջացրած մաշկի խնամքով:
Սոդան ոչ միայն հասունացնում է խմորը, այլ նաև օգում է պայքարել տարբեր հիվանդությունների դեմ, ինչպես նաև սպիտակեցնում է սպիտակեղենը։
1․Ատամների սպիտակեցում։
Սոդայի համակցությունը ջրածնի պերօքսիդի հետ հնարավոր է օգտագործել ատամների սպիտակեցման համար։ Բայց պետք է հիշել, որ չի կարելի այն օգտագործել շաբաթը 1 անգամից ավել։Հակառակ դեպքում ատամների էմալը կվնասվի։
2․Մաշկի սև կետերի (ուգրիների) հեռացում։
Սոդան շատ էֆեկտիվ միջոց է պզուկների և սև կետերի դեմ։ Դրա համար անհրաժեշտ է սոդան խառնել ջրի հետ և քսել անհրաժեշտ տեղում։
3․Մաշկի փափկեցում։
Եթե Ձեր ձեռքերի և ոտքերի մաշկը հաճախակի չորանում է, պատրաստեք սոդայից, ջրից և օճառից խառնուրդ և քսեք մաշկի չոր հատվածներում։ Որից հետո լվացեք գոլ ջրով։ Սա հնարավորություն է տալիս խոնավեցնել մաշկը, ինչպես նաև վերացնում է ձեռքերի տհաճ հոտը, եթե դիպչել եք սպեցիֆիկ հոտ ունեցող մթերքների։
4․Շնչառության թարմացում։
Սոդան կարող է նաև շատ արագ և էֆեկտիվորեն վերացնել բերանի տհաճ հոտը։ Դրա համար անհրաժեշտ է ընդամենը 1թեյի գդալ սոդան լուծել ջրի մեջ և այդ լուծույթով ողողել բերանի խոռոչը մինչև կոկորդ։ Այս ողողման շնորհիվ դիզինֆեկցիա է կատարվում ամբողջ բերանային համակարգում՝ վերացնելով բակտերիաները։ Այս պրոցեդուրան կարելի է իրականացնել ամեն օր։
5․Քրտինքի հոտի վերացում։
Սրա համար անհրաժեշտ է կես բաժակ սոդան ավելացնել լոգանքի տաք ջրին, որպեսզի վերացնենք թթուները և բակտերիաները, որոնք կարող են առաջացնել քրտինքի տհաճ հոտը։ Այս պրոցեդուրան օգնում է հատկապես յուղոտ մաշկ ունեցող մարդկանց։ Այն կարելի է կրկնել շաբաթը 1-2 անգամ, որպեսզի մաշկը լինի ավելի հարթ և նուրբ։
6․Մազերի խնամքի միջոց։
Սոդան կարելի է օգտագործել որպես կոնդիցիոներ,որպեսզի պահպանվի մազերի և գլխամաշկի առոջությունը և մաքրությունը։
Բայց պետք է հիշել, որ այն կարելի է օգտագործել ամիսը 1 անգամ, քանի որ սոդան ունի pH–ի բարձր մակարդակ։
7․Քրտինքի կանխարգելում։
Սոդան կարելի օգտագործել որպես հզոր դեզոդորանտ։ Պարզապես պետք է 4 ճաշի գդալ սոդային խառնել մի քանի կաթիլ ձեր սիրելի եթերային յուղից։Առաջացած խառնուրդը կարելի է քսել ձեռքերի տակ, որպեսզի վերանան հոտ առաջացնող բակտերիաները։ Այս բնական դեզոդորանտը ժամերով պահպանում է թարմություն և անհրաժեշտության դեպքում կարելի է նորից օգտագործել ։
8․Եղունգների խնամք։
Այս դեպքում անհրաժեշտ է 1 բաժին ջրին ավելացնել 3 բաժին սոդա և առաջացած մածուկը քսել եղունգներին։ Պետք է սպասել 5 րոպե։Այնուհետև լվանալ սառը ջրով, որից հետո եղունգները կլինեն շատ մաքուր։
9․Բնական փափկություն։
Ավելացրեք սոդան դեմքի դիմակի բաղադրության մեջ, որպեսզի մաշկը լինի ավելի մաքուր և առողջ։ Արդյունքում ակնհայտ է լինելու սոդայի երիտասարդացնող ադեցությունը։
Կիսվեք այս նյութով Ձեր ընկերների և հարազատների հետ։
Աղբյուր՝ Newsin.am