Գնահատեք ձեր տարեց ծնողներին՝ անկախ նրանց տարիքից։ Նրանք հանուն ձեզ են ապրել, չի կարելի հարազատների հետ այդպես վարվել։
Որդին, որոշելով, որ հայրը արդեն շատ ծեր է և իր համար դարձել է բեռ, նրան ծերանոց հանձնեց։
Նրա հինգ ամյա որդին հարցնում է․
-Դու երբ տարար պապիկին, այնտեղի հասցեն գրանցեցի՞ր։
-Ուզում ես այցելե՞լ նրան։
-Ուզում եմ իմանալ, թե ուր պիտի տանեմ քեզ, երբ շատ ծերանաս․․․
Որդին շատ ճիշտ հարց տվեց հորը։ Քանի որ ինչպես դու վարվես, այդպես էլ կվարվեն քեզ հետ։ Երեխաներին պետք է լավ օրինակ ծառայել, որ նրանք փոքր տարիքից հասկանան, որ ծնողները սրբություն են և չի կարելի նրանցից երես թեքել, երբ նրանք ծերանում են, պետք է նրանց նվիրել ձեր սերն ու ուշադրությունը։ Սիրեք ձեր ծնողներին, նրանք միակն են, ոչ ոք ձեզ այդպես չի հասկանա և չի աջակցի, ինչպես որ ծնողները։
Աղբյուր՝ Առաջին Ինֆո