Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանն, ինչպես հայտնի է, դեկտեմբերի 14-ին իր երկրորդ մենամարտը կանցկացնի MMA-ում (խառը մենամարտ

Հայ մարզիկը Ռուսաստանի Սամարա քաղաքում կմասնակցի «Битва на Волге» մրցաշարին և կմրցի Բելառուսի ներկայացուցիչ,25-ամյա Եվգենի Պերպեչինի հետ:

 

Այս մասին 29-ամյա մարզիկը գրառում է կատարել Թվիթերում:

 

Հիշեցնենք` Միհրան Հարությունյանը MMA-ում իր նորամուտը նշել է այս տարվա մայիսին Ռոստովում կայացած Fight Nights Global մրցաշարում և հաղթանակ տարել իրանցի մարզիկի նկատմամբ:

 

 

Նյութի աղբյուր ՝ https://www.tert.am/

loading...