Աջ պահպանողական Շվեյցարիայի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Ուելի Մաուրերը, որը ղեկավարում է ֆինանսների դաշնային դեպարտամենտը, 2019 թ.-ի երկրի նախագահ է ընտրվել: Ընտրությունները տեղի են ունեցել Դաշնային Ժողովի երկու պալատների համատեղ նիստում, քվեարկության ընթացը առցանց հեռարձակվել է Մաուերի պաշտոնական կայքում:
2019 թ.-ի վիցե-նախագահ է ընտրվել Արդարադատության և ոստիկանության նախարար Սիմոնետա Սոմարուգը: Նա կոալիցիոն կառավարության չորս կուսակցություններից ներկայացնում է Սոցիալ-դեմոկրատականը:
Շվեյցարիայի նախագահի և փոխնախագահի պաշտոնները հերթով զբաղեցնում են յոթ նախարարներից կազմված Դաշնային խորհրդի անդամները:
Նախագահի և փոխնախագահի փոփոխությունը ոչ մի կերպ չի անդրադառնում երկրի արտաքին և ներքին քաղաքականության վրա, քանի որ առանցքային խնդիրները կառավարությունում լուծվում են կոլեգիալ սկզբունքով:
Նյութի աղբյուր՝ https://www.1in.am