«Չեմ կարծում, որ այսօր ՀՀԿ-ի հետ պայքարելու առիթ կա, որովհետեւ ՀՀԿ-ն պայքարից դուրս է: Կարծում եմ՝այս ընտրություններում ՀՀ քաղաքացիները ցույց կտան դա»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ նախընտրական քարոզարշավի նախորդ օրերին եղել է ՀՀ քառասուն քաղաքներում, եւ քաղաքացիների կողմից իրեն ուղղված հիմնական «մեղադրանքը» հետեւյալ հարցադրման տեսքն է ունեցել՝ «ինչո՞ւ ՀՀԿ հայտնի դեմքերը մինչեւ հիմա ազատության մեջ են»: 
Ինչ վերաբերում է կարծիքներին, թե արձագանքելով ՀՀԿ-ի մեղադրանքներին՝ Փաշինյանն այդ կուսակցությանը լեգիտիմացնում է որպես ընդդիմություն, վարչապետի պաշտոնակատարը նկատեց. «Վերջին տասը տարում այդ բառն այնքան եմ ասել…մեզ մեղադրել են, որ ում ասես՝ «լեգիտիմացրել» ենք, բայց նրանք բոլորն էլ «ապալեգիտիմացվել» են»: Հարցին՝ «ՀՀԿ-ին համարո՞ւմ եք ընդդիմություն», Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն ընդդիմադիր է ժողովրդին եւ ՀՀ-ին»: 

Նյութի աղբյուր՝  https://www.aravot.am

loading...