Ձեզ ենք ներկայացնում 12 քայլ՝ խնամված արտաքինի համար
1. Փայլող դեմք: Դեմքի գույնն ավելի առողջ դարձնել կօգնի երիցուկով թեյը: Միջոցի համար անհրաժեշտ կլինի 1 ճ/գ երիցուկ և 1 բաժակ եռացած ջուր: Թեյը պատրաստիր և 30 րոպեով թող թերմոսի մեջ, որ թրմվի: Հետո քամիր, մի քիչ սառեցրու և 1 թ/գ մեղր ավելացրու: Ըմպելիքը խմիր ամեն օր առավոտները փոքր կումերով, քաղցած վիճակում: 2 շաբաթ անց դեմքիդ մաշկն իդեալական տեսք կունենա:
2. Երկար և խիտ թարթիչներ: Ապակե տարայի մեջ խառնիր հավասար քանակի գերչակի, նուշի, քնջութի և կռատուկի յուղեր: Խառնուրդին վիտամին Е ավելացրու: Յուղը չոր թարթիչներիդ քսիր, թող գիշերը և առավոտյան մնացորդները լվա տաք ջրով: 2 շաբաթ անց արդյունքը կզգաս:
3. Ազատվիր փխրուն մազերից և դյուրաբեկ ծայրերից: Փխրուն մազերից և դյուրաբեկ ծայրերից ազատվելու համար հարիր ձվի դեղնուց և կես բաժակ սովորական յոգուրտ առանց հավելումների: Ավելացրու 1 ճ/գ գերչակի և կոկոսի յուղեր, 1 ճ/գ ավոկադոյի կամ ժոժոբայի յուղ: Ամենը լավ խառնիր: Դիմակը քսիր թաց մազերիդ, պոլիէթիլենային գլխարկ դիր: Մեկ ժամ անց մազերդ լավ լվա:
4. Ձեռքերը կնոջ այցեքարտն են: Ձեռքերի մաշկը փափկեցնելու համար քո սիրելի ձեռքի քսուքից մի քիչ խառնիր նույնքան քացախի: Քսիր ձեռքերիդ ամեն օր քնելուց առաջ, մի քանի շաբաթ անց կզգաս, որ ձեռքերդ հարթ և փափուկ են դարձել:
5. Պայքար պեպենների և պիգմենտային բծերի դեմ: Մի քանի միջոց կա: Դանդաղ, բայց արդյունավետ է կտրտած մաղադանոսը։ Վրան եռացած ջուր լցրու: Թող կես ժամ թրմվի և քամիր: Օրական 3 անգամ սրբիր դեմքդ և մարմինդ: Պեպեններից արագ ազատվել կօգնեն նաև կիտրոնի հյութը և խիտ թեյը: Այս լուծույթով օրական 2 անգամ սրբիր դեմքդ, և մեկ շաբաթ անց պեպենները պակաս նկատելի կդառնան:
6. Հարթ և փայլուն մազեր: Մազերի ամրացման համար բլենդերով հարիր բանան և 1 ճ/գ ձիթապտղի յուղ: Ավելացրու 2 թ/գ մեղր և 1 ճ/գ յոգուրտ առանց հավելումների: Բոլոր բաղադրիչները լավ խառնիր, մինչև համասեռ զանգված ստացվի: Դիմակը քսիր թաց մազերիդ և կես ժամ անց լավ լվա ջրով:
7. Վերացնում ենք մաշկի ցանը և գրգռվածությունը; Ալոեի հյութով լոսյոնի համար խառնիր 100 գ ալոեի հյութ, 3 ճ/գ եռացած ջուր և 3 ճ/գ սպիրտ: Այդ լոսյոնով ամեն օր սրբիր դեմքիդ և պարանոցիդ մաշկը, թող 10 րոպե: Վերջում մնացորդները լվա տաք ջրով և դեմքիդ խոնավեցնող քսուք քսիր:
8. Ամրացնում և սպիտակեցնում ենք եղունգները: Պետք է կիտրոնով վաննա անել: Դրա համար կիտրոնը կիսում ենք 2 մասի, ամեն կեսի մեջ մտցնում մատները, պահում 15 րոպե:
9. Վերացնում ենք շուրթերի ճաքճքվածությունը: Պատրաստիր դիմակ թթվասերից և գազարի հյութից (հավասար քանակի): Քսիր շուրթերիդ և լվա 7 րոպե անց:
10. Սպիտակեցնում ենք ատամները; Ակտիվացված ածխի փոշով խոզանակով մաքրիր ատամներդ, արդյունքը կնկատվի արդեն 1 շաբաթ անց: Այս միջոցի համար ատամի առանձին խոզանակ օգտագործիր:
11. Վերացնում ենք աչքերի տակի կապտուկները: Կպահանջվի 1 բաժակ սառը կաթ և 2 կտոր բամբակ: Բամբակը թրջիր կաթի մեջ և դիր աչքերիդ տակ:
12. Իդեալական սանրվածք: Որպեսզի մազերը չէլեկտրականանան, ափերդ թրջիր հանքային ջրով և շոյիր մազերդ:
Նյութի աղբյուր GoodInfo