Կոպերի մաշկը շատ նուրբ է և շատ շուտ է «կախվում»: Շատ կանայք են բախվում այս խնդրի հետ: Ստորև նշված միջոցները կօգնեն ձգել և հարթեցնել կոպերի մաշկը, թարմ տեսք և առողջ գույն հաղորել դրանց:
Դիմակ ձվի սպիտակուցով
Ձվի սպիատկուցը թեթևակի հարել, և քսել կոպերին, թողնել 10 րոպե և լվանալ սենյակային ջերմաստիճանի ջրով: Գործողությունը կրկնել 5 օր, 7 օր դադար տալ:
Թեյով կոմպրես
Երիցուկի կամ կանաչ թեյի թուրմը նույնպես կարող է ձգել կոպերի մաշկը, բամբակը թրջել թուրմով և դնել կոպերին, թողնել 20 րոպե:
Ալոե
4 ճաշի գալ ոչ յուղալի յոգուրտի վրա ավելացնել 1 ճաշի գդալ ալոե, քսել կոպերին, թողնել 15 րոպե, լվանալ սառը ջրով: Խառնուրդը կարելի է պահել սառնարանում 24 ժամ:
Վարունգով դիմակ
Վարունգն անցկացնել քերիչով, հյութը քամել, քերուկը խիտ շերտով դնել կոպերին: 20 րոպե անց քերուկը հեռացնել և լվանալ վարունգի հյութով: Վարունգի հյութը կարելի է սառեցնել և դրանով առավոտյան մերսել դեմքը:
Կարտոֆիլով կոմպրեսները հարթեցնում են կոպերի մաշկը, թարմացնում են գույնը: Կարտոֆիլը նցկցնել քերիչով և ստացված զանգվածը դնել կոպերին: Թողնել 20 րոպե և լվանալ:
Նյութի աղբյուր ՝ https://goodinfotv.ru/