ԱՄՆ Հավայի նահանգում անցկացված Snapdragon Technology համաժողովում ներկայացվել է 5-րդ սերնդի բջջային կապի ցանցերի համար նախատեսված ամենաարագագործ սմարթֆոններից մեկի նախատիպը: Այդ մասին հաղորդել է տեխնիկայի ոլորտում նորույթների գծով մասնագիտացած Cnet.com հարթակը:


Համաժողովի ժամանակ քննարկվել են 5G ցանցերի ստեղծման ծրագրերը, մասնավորապես՝ Verizon և AT&T բջջային օպերատորները համաժողովի սրահում ցուցադրական նպատակներով միկրոցանցեր են տեղադրել, իսկ Samsung ընկերությունը ներկայացրել է 5G ցանցերի համար նախատեսված սմարթֆոնի առաջին գործող նախատիպը:

Նյութի աղբյուր՝ https://www.tert.am

loading...