Ահա մթերքների մի խումբ, որ նպաստում են բերանի խոռոչի առողջությանը: Med2.ru-ի հաղորդմամբ՝ ատամների և լնդերի առողջության համար կարևոր է ոչ միայն հիգիենան, այլև սննդակարգը:

Խնձոր: Խնձորն օրգանական մանրաթելեր է պարունակում, որոնք չեզոքացնում են բերանի խոռոչում աճող բակտերիաները:

Ջուր: Բերանի խոռոչի չորությունը կարող է տհաճ հոտի պատճառ դառնալ: Ջուրը նաև հանքանյութ է պարունակում, որն ատամները պաշտպանում է վնասումից: Օրվա ընթացքում 5-8 բաժակ ջուր խմեք. հեղուկի բավարար մակարդակը կարևոր է ոչ միայն ատամների, այլև ողջ օրգանիզմի աշխատանքի համար:

Մաղադանոս: Մաղադանոսը հակաբակտերիալ ազդեցություն ունի, թարմացնում է շնչառությունը, սպանում մանրէներին:

Կանաչ թեյ: Կանաչ թեյը բաղադրիչներ է պարունակում, որոնք սպանում են բակտերիաներին: Բնական հակաբիոտիկները կանխարգելում են փառի, կարիեսի առաջացումը, օգնում պայքարել բերանի տհաճ հոտի դեմ: Որոշ հետազոտություններ նաև պնդում են, որ ամեն օր մի բաժակ կանաչ թեյի օգտագործումը նվազեցնում է լնդերի հիվանդության զարգացման հավանականությունը:

Ելակ: Ելակը հարուստ է նյութերով, որոնք ատամների էմալի գունային փոփոխության դեմ պայքարելու լավագույն միջոցներից են: Ելակը նաև վիտամին C է պարունակում, որը ևս օգնում է պայքարել ատամնափառի առաջացման դեմ:

 
Реклама 24
 
loading...