«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ով է Գագիկ Ծառուկյանի նշած Գևորգը։

«2012թ. ընտրությունների ժամանակ տարբեր քաղաքական ուժերից մարդիկ գալիս և ինձ ասում էին՝ արի գնանք, մեր առաջնորդներին հանդիպի, որ քո համար լավ լինի։ Մի ուժ էլ ԲՀԿ-ն էր, որն այն ժամանակ կոալիցիոն ուժ էր։ Կոալիցիոն թեկնածուն Վիկտոր Դալլաքյանն էր, և ես որևէ ուժի հետ մերժել եմ հանդիպումը։ Գևորգը բարեց է (ըմբշամարտիկ), սպրոտսմեն տղա է, ազգանունը Շահինյան է, իրար հետ ենք ծառայել, ինքն ինձ քանի անգամ առաջարկել է հանդիպում Ծառուկյանի հետ՝ և՛ ընտրությունների ընթացքում, և՛ ընտրություններից հետո։ Երկու անգամ էլ մերժել եմ։ Ընտրություններից հետո արդեն, որ ընտրվել էի, ասացի՝ իմաստ չկա, խորհրդարանում կհանդիպենք։ Այնտեղ նաև Վիկտոր Դալլաքյանը վիճարկում էր իմ գրանցումը, ընտրությունների արդյունքները, և տարբեր քաղաքական ուժերից, այդ թվում՝ ՀՀԿ-ից, ինձ առաջարկում էին մտնել իրենց քաղաքական միավոր, և իրենք ինձ կպաշտպանեն։ Ես ասել եմ, որ խնդիր չունեմ, եթե անվավեր ճանաչեն ընտրությունները, հոկտեմբեր ամսին ես Վանաձորի քաղաքապետ կընտրվեմ»,-պարզաբանեց նա։

Հարցին, թե ի՞նչ հովանավորների մասին էր խոսում Ծառուկյանը, Էդմոն Մարուքյանն այսպես պատասխանեց. «Ով իմ հովանավորներին գիտի, ուղիղ եթեր էր, թող ուղիղ եթերում ասեին։ Ծառուկյանը որևէ մեկից վախենալու բան չունի, եթե ինչ-որ բան իմանար, կասեր։ Գևորգի պահն ասաց, նա էլ ԲՀԿ-ից սպորտսմեն տղա է, առաջարկել էր իր հետ հանդիպել։ Որ ասում է՝ թղթերդ չկար, չեկար, թղթերս կապված էր նրա հետ, որ դատի էին տվել, այդ թղթերի մասին է խոսքը։ Ես էլ ասում եմ՝ եթե 2018թ. մենք դեռ խոսելու ենք Վիկտոր Դալաքյանի փաստարկներով, կարծում եմ՝ դա որևէ մեկիս պատիվ չի բերում»։

 

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում հեռուստաբանավեճի ժամանակ ԲՀԿ ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանը հարցրել էր Մարուքյանին, թե նա Գևորգին ճանաչո՞ւմ է։

«Պարոն Մարուքյան, որ դու պատգամավոր էիր ընտրվում, ո՞վ էր քեզ աջակցում։ Դու Գևորգին ճանաչո՞ւմ ես, թե՞ չէ, որ քո քարոզարշավն էր կատարում, որ պետք է գայիր Ծառուկյանի մոտ, ճանապարհին ասին՝ «թղթերդ պակաս ա», դու չեկար»։

Նյութի աղբյուր՝ https://168.am

loading...