Գաբրիել Գարսիա Մարկեսի ոսկե սկզբունքները
Կյանքի կանոններ
1. Հավատա նրան, ով կարող է սրտացավ լինել:
2. Երբեք հրաման մի արձակիր, եթե վստահ չես, որ այն կկատարեն:
3. Երազանքը չես ուտի, բայց այն հագեցնում է:
4. Այդքան ջանք մի թափիր. լավագույն բաները հանկարծակի են պատահում:
5. Դարձիր ավելի լավը և ինքդ հասկացիր, թե ով ես դու նախքան նոր մարդու հանդիպելդ և այդ ժամանակ կարող ես հուսալ, որ նա քեզ կհասկանա:
Իր մասին
6. Ես գլխարկներ չեմ կրում, որ հետո ոչ ոքի առջև չհանեմ:
7. Անհնար է ի վերջո չդառնալ այն մարդը, ինչ քո մասին մտածում են ուրիշները:
8. Երբ ես կզգամ, որ իրականում վատ եմ, ես ոչ ոքի վրա հույսս չեմ դնի: Ինքս ինձ աղբանոց կնետեմ:
9. Ես աշխատում եմ կանխել անդուր անակնկալները: Շարժասանդուղքների փոխարեն՝ գերադասում եմ աստիճանները: Տրանսպորտի յուրաքանչյուր ձևի նախապատվություն եմ տալիս, միայն՝ ոչ ինքնաթիռին:
10. Երբ ինձ հարցնում են, ես բոլորին ճշմարտությունն եմ ասում. Ծախու կանայք ինձ ամուսնանալու համար ժամանակ չտվեցին:
Երջանկության մասին
11. Չկա մի այնպիսի դեղամիջոց, որն ունակ լինի բուժել այն, ինչը կարող է բուժել երջանկությունը:
12. Ժպտա, դժբախտությանը հաճույք մի պարգևիր:
13. Ես իմացա, որ յուրաքանչյուրն ուզում է ապրել լեռան գագաթին՝ գլխի չընկնելով, որ իրական երջանկությունը նրան ստորոտին է սպասում:
14. Հեշտ ձեռք բերված երջանկությունը երկար չի կարող ձգվել:
Սիրո մասին
15. Աշխարհը շարժող անհաղթելի ուժը բոլորովին էլ երջանիկ սերը չէ, այլ դժբախտ սերն է:
16. Թույլերը երբեք չեն մտնի սիրո թագավորություն, քանի որ այնտեղ օրենքները դաժան են: Կանայք իրենց նվիրում են միայն խիզախ ու վճռական տղամարդկանց: Նրանք հուսալի են, իսկ դա այն է, ինչ կյանքում պետք է կանանց:
17. Հասարակության կյանքում գլխավորը վախը հաղթահարելն է, ամուսինների կյանքում գլխավորը՝ ձանձրույթը հաղթահարելը:
18. Աղքատության մեջ ամենավատն այն է, որ այն մարդկանց ստիպում է սուտ խոսել:
19. Եթե սիրում ես, բաց թող: Եթե քոնն է, հետ կգա:
20. Միայն այն, որ ինչ-որ մեկը քեզ չի սիրում քո ուզածի պես, չի նշանակում, որ նա քեզ ողջ հոգով չի սիրում:
21. Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին, իսկ նրանք, ովքեր արժանի են, քեզ չեն ստիպի արտասվել:
22. Հնարավոր է, դու այս աշխարհում ընդամենը մի մարդ ես, սակայն ինչ-որ մեկի համար դու ողջ աշխարհն ես:
23. Ժամանակդ մի վատնիր այն մարդու վրա, ով չի ձգտում այն անցկացնել քեզ հետ:
24. Եթե դուք հանդիպեք ձեր իսկական սիրուն, այն ձեզնից ոչ մի տեղ չի փախչի ոչ մեկ շաբաթ, ոչ մեկ ամիս և ոչ էլ մեկ տարի հետո:
25. Խանդը շվեդական լուցկիների պես մի բան է: Վառվում է միայն իր տուփից:
26. Մարդուն կարոտելու վատագույն տարբերակը նրա հետ լինելն ու հասկանալն է, որ նա երբեք քոնը չի լինի:
27. Ուր աղքատությունն է, այնտեղ և սերն է:
28. Մարդիկ մտածում են, որ իրենք դադարում են սիրել, երբ ծերանում են, չնայած իրականում ծերանում են, երբ դադարում են սիրահարվել:
29. Եթե ինչ-որ բանի մեջ ներգրավված է կինը, ես գիտեմ, որ ամեն բան լավ կլինի: Ինձ համար ակնհայտ է, որ աշխարհը ղեկավարում են կանայք:
Կյանքի և մահվան մասին
30. Կյանքն այն օրերը չեն, որ անցել են ու գնացել, այլ նրանք, որոնք հիշվել են:
31. Պետք է լսել երեխայի ձայնը, որը ժամանակին եղել ես, և ով այժմ էլ քո ներսում ապրում է: Եթե մենք լսենք մեր ներսում ապրող երեխայի ձայնը, մեր աչքերը կրկին կփայլեն: Եթե մենք մեր կապն այդ երեխայի հետ չկորցնենք, չի կտրվի և կյանքի հետ մեր կապը:
32. Ցանկացած իր կենդանի է: Պետք է միայն կարողանալ արթնացնել նրա հոգին:
33. Բարեկեցիկ ծերությունը սեփական միայնության հետ պայմանավորվելու հմտությունն է:
34. Ինչ-որ պահի ես հասկացա, որ մեռնել նշանակում է՝ այլևս ընկերներիդ հետ չլինել:
35. Հիանալի հատկություն է անցյալի ուրախություններն առանց դառնության ու զղջալու հիշելը:
36. Ինչո՞ւ է պետք այդքան բառեր վատնել բացատրելու համար այն, ինչ զգում է մարդը պատերազմի ժամանակ, եթե մեկ բառն էլ բավական է՝ վախ:
Արվեստի մասին
37. Գրականությունը ժամանցի լավագույն ձևն է, որը ստեղծվել է մարդկանց ձեռք առնելու համար:
38. Ոգեշնչումը գալիս է աշխատանքի ժամանակ:
39. Մտքերը ծնող չունեն, նրանք հրեշտակների պես թռչում են մեր գլխավերևով:
Աստծո մասին
40. Գլխավորն այն չէ, որ դու չես հավատում, այլ այն, որ Աստված շարունակում է հավատալ քեզ:
41. Սատանաներին այլևս դուր չի գալիս մեր գիտակցությունը խառնելն ու շփոթեցնելը. Նրանց արդեն պետք է մեզ մեղքի մեջ ներքաշել:
42. Ես Աստծուն չեմ հավատում, սակայն վախենում եմ նրանից:
Խելագարության մասին
43. Ոչ մի խելագար խելագար չէ, եթե լսես նրա փաստարկները:
44. Խաղաղ խելագարները մոտեցնում են ապագան:
Ժամանակի ու սպասման մասին
45. Ավելի լավ է ժամանակին չներկայանալ, քան հրավերի սպասել:
46. Ով երկար է սպասում, կարող է էլի մի քիչ սպասել:
47. Երբեք շատ ուշ չի լինում:
48. Դուք կարող եք առանց վիրահատության ապրել, բայց առանց ժամանակի յոլա գնալ չեք կարող: