Գիտնականները խռմփոցի դեմ պայքարի արտասովոր միջոց են առաջարկել: Ինչպես պարզվել է Ջոնս Հոփքինսի համալսարանի Բժշկական դպրոցի (ԱՄՆ) մասնագետների հետազոտության արդյունքներով, բուժական արդյունքի կարելի է հասնել լեպտին հորմոն ցողելու ճանապարհով:
Լաբորատորիայի աշխատակիցները՝ Վսեւոլոդ Պոլոցկու ղեկավարությամբ լեպտինը հետազոտում են արդեն ավելի 20 տարի: Այս հորմոնն արտադրվում է ճարպային բջիջների կողմից եւ քաղցի ու կշտանալու զգացման կարգավորմանն է մասնակցում գլխուղեղում ախորժակի կենտրոնի վրա ազդեցության ճանապարհով:
Գիտնականներն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են որպես ապնոեի (քնի մեջ շնչառության կարճաժամկետ կանգ) թերապիա լեպտինի կիրառման հնարավորության վրա: Ապնոեն դիտվում է ճարպակալմամբ տառապող մարդկանց 50 տոկոսի մոտ, ընդ որում՝ նրանց մոտ կարող են զարգանալ քնած ժամանակ շնչառության հետ կապված նաեւ այլ խնդիրներ:
Ճարպակալմամբ մկների վրա կատարված փորձերով պարզվել է, որ քթի մեջ լեպտինի ընդամենը մեկ դեղաչափը բավական էր, որ քնի ժամանակ կրծողների շնչառության օդափոխությունը 40 տոկոսով մեծանա:
Հետազոտությունը հրապարակվել է American Journal of Respiratory and Critical Care Medicine ամսագրում:
Նյութի աղբյուր՝ https://med.news.am