Բրիտանացի միլիոնատիրոջ դուստր Գրեյս Միլանը կորել է շուրջերկրյա ճանապարհորդության ժամանակ, այս մասին գրում է Metro-ն:
Առաջին երկիրը, ուր այցելել է երիտասարդ աղջիկը, Պերուն էր, իսկ երկու շաբաթ առաջ նա հասել էր Նոր Զելանդիա, ինչից հետո դադարել է կապի դուրս գալ հարազատների հետ:
Գրեյսի հայրը պատմել է, որ աղջիկը զանգահարում կամ գրում էր իրենց ամեն օր և անընդհատ լուսանկարներ ուղարկում ճամփորդությունից:
Ոստիկանությունից հայտնել են, որ գործով զբաղվում է ոստիկանության 25 աշխատակից, որոնք ժամեր շարունակ դիտում են տարբեր վայրերի անվտանգության տեսախցիկների տեսաձայնագրությունները՝ աղջկա տեղաշարժին հետևելու համար: Վերջին անգամ նրան նկատել են CityLife կոչվող հյուրանոցում, ինչից հետո Գրեյսին ոչ ոք չի տեսել:
Իրավապահները լուրջ մտահոգություններ ունեն և չեն բացառում սպանության վարկածը:
Նյութի աղբյուր ՝ https://www.tert.am