Աղջիկները հաճախ են բողոքում, որ ոչինչ չունեն հագնելու: Մեծ հաշվով, դա լինում է ոչ թե հագուստի բացակայության, այլ բավարար իմացություն չունենալու պատճառով, թե օրինակ ինչպես փոքրաթիվ քանակությամբ հագուստներից ձևավորել սեփական զգեստապահարանը և ոճային տեսք ունենալ:
Tert.am Life-ը ներկայացնում է նորաձևության 10 կարևոր կանոն, որոնք առանձնացրել է herbeauty.co-ն: Հետևելով այս կանոններին` դուք մշտապես կլինեք ճաշակով հագնված՝ անգամ հագուստների լայն ընտրության բացակայության դեպքում:
Հաշվի առեք ձեր տարիքը
Հագուստի ընտրությանը միշտ պետք է գիտակցաբար մոտենալ: Թրենդները պետք է նրբորեն համադրվեն ձեր տարիքի հետ, հակառակ դեպքում դուք կհայտնվեք անհարմար վիճակում: Ոչ ոք հավերժ երիտասարդ չի մնում, սակայն միշտ կարելի է ունենալ էլեգանտ տեսք:
Գույների համադրությունը
Անցել են այն ժամանակները, երբ պետք էր պայուսակի գույնին համահունչ ընտրել կոշիկը: Մի՛ վախեցեք, փորձարկումներ անել: Հիշե՛ք, որ որոշ գույների կոնտրաստը տեսքն առավել արտահայտիչ է դարձնում:
Սպիտակ վերնաշապիկ և սև, վիզն ընդգրկող բլուզ
Դուք կարող եք չունենալ դասական կոստյումների զանազան տեսականի, բայց նորաոճ սպիտակ վերնաշապիկ և սև, վիզն ընդգրկող բլուզ ունենալ պարտավոր եք: Չէ՞ որ դրանք կարելի է համադրել տարբեր տաբատների և կիսաշրջազգեստների հետ: Կարող եք նաև վստահ լինել, որ դրանք կթաքցնեն ձեր կազմվածքի թերություններն ու կընդգծեն առավելությունները:
Բարձրակրունկ կոշիկ
Իհարկե, ձեր զգեստապահարանում կարող են գերակշռել ցածր, հարմարավետ կոշիկները՝ մարզակոշիկ, այսպես կոչված բալետկաներ, կեդեր և այլն, բայց դուք պարտավոր եք ունենալ գոնե մեկ բարձրակրունկ կոշիկ:
Այն ձեզ կհաղորդի ինքնավստահություն և կբարձրացնի ձեր ինքնագնահատականը:
Մի՛ մոռացեք կազմվածքի մասին
Անգամ հայտնի դիզայների հավաքածուից որևէ հագուստ գնելիս կարելի է անճաշակ տեսք ունենալ այն պատճառով, որ չեք կարողանում ձեր կազմվածքին համապատասխան հագուստ ընտրել: Հաճախ աղջիկները մոռանում են հաշվի առնել իրենց կազմվածքի առանձնահատկությունները: Դրա հետևանքով ուշադրությունը գրավում են մարմնի հենց այն հատվածներին, որոնք հարկավոր էր թաքցնել՝ լայն ուսերը, ոչ իդելական ոտքերը կամ կոնքերի բացակայությունը: Խորհուրդ ենք տալիս, առաջնահերթ հասկանալ ձեր կազմվածքի առանձնահատկությունները, հետո միայն ընտրել ձեր մարմնին համապատասխան զգեստներ:
Ներքնազգեստ
Թե ինչպես ձեր հագին կնստի բլուզը կամ վերնազգեստը, կախված է նրանից, թե ինչ կրծկալ եք հագել: Դրա համար հարկավոր է հիշել, որ ներքնազգեստը ձեր հագին պետք է իդելական նստած լինի: Միայն այդ դեպքում դուք ձեզ կզգաք ինչպես թագուհի և կընդունեք համապատասխան տեսք:
Զարդեր
Քչերը կարող են գլխի ընկնել, որ զարդերը ազդեցություն են ունենում մարդուն ընկալելու հարցում: Այսպես, երկար ականջօղերը կարող են դեմքի օվալ կառուցվացքին առավել հավաք տեսք հաղորդել, իսկ փոքրիկ ականջօղերն ընդգծում են օվալը: Բաց երանգների զարդերը դեմքն առավել փայլող են դարձնում, իսկ ահա մուգ երանգների զարդերը դեմքին արևայրուքի տպավորություն են հաղորդում:
Բաժանեք զգեստապահարանը 3 խմբի
Բաժանեք հագուստները պայմանական խմբի՝ «ինքներդ ձեր համար», «ընկերուհու համար» ու «տղամարդու համար»։ Այս դեպքում դուք մշտապես հիանալի տեսք կունենաք:
Մի՛ կրկնօրինակեք, գտե՛ք ձեր ոճը
Որպեսզի տարբերվեք մյուսներից, միշտ պետք է դրսևորեք անհատականություն: Որևէ մեկին մի՛ կրկնօրինակեք, անգամ եթե նա համաշխարհային աստղ է: Իհարկե, ոգեշնչման համար կարող եք գաղափարներ վերցնել նորաձևության ամսագրերից, բայց դրանք կյանքի կոչել առավել կրեատիվ մոտեցմամբ:
Մարզեք լավ ճաշակն ու սերմանեք դա երեխաների մեջ
Կարող եք համոզված լինել, որ միայն տարիների փորձն է ձևավորում լավ ճաշակ: Մի՛ մոռացեք ձեր իմացությամբ կիսվել եկող սերնդի հետ: Այդ կերպ նրանց համար հետագայում առավել հեշտ կլինի: