Կա ընդունված կարծիք, որ ալկոհոլային ըմպելիքներն ամենից վնասակարն են լյարդի համար, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ էներգետիկ ըմպելիքները շատ ավելի վտանգավոր են ու կործանարար:

Նման ըմպելիքները պարունակում են մեծ քանակությամբ կոֆեին, ինչը շատ վտանգավոր է օրգանիզմի համար: Դրանք զրկում են մարդուն էներգիայի վերջին պաշարներից, գրգռում են մարսողական համակարգի օրգաններն ու պարզապես «քամում» օրգանիզմից էներգիան:

Էներգետիկ ըմպելիքները շատ ավելի վատ ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա, քան ազոտաթթուն: Այս ըմպելիքների սիրահարների մոտ ավելի բարձր է մարսողական համակարգի և սրտամկանի հիվանդությունների առաջացման հավանականությունը: Բացի այդ, դրանք նաև խիստ բացասաբար են ազդում հոգեկան առողջության վրա:

Սակայն էներգետիկ ըմպելիքներն առավել մեծ վնասը հասցնում են լյարդին: Բանն այն է, որ դրանք պարունակում են մեծ քանակությամբ շաքար, բուրավետիչներ, արհեստական գունանյութեր և այլ վտանգավոր տարրեր, որոնք դանդաղ ոչնչացնում են լյարդը՝ խանգարելով օրգանի աշխատանքը:

Նյութի աղբյուրը՝ med2.ru

loading...